Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/221

Այս էջը սրբագրված է

վրա կապաստանին, և իրենց հակառակորդները անոնց լոկ «տնտեսագետ» տիտղոսը տալով կը բավականանան» Ճիշտ է, թե այս դպրոցին սկզբնավորությունը տնտեսագիտության սկզբնավորությանը հետ կր շփոթվի։ Իր վարդապետությունը համառոտ է և երկու կետի մեջ կը համառոտի։

Ա․ Մարդկային ընկերությունները բնական օրենքներով են կառավարված, զոր չենք կրնար փոփոխել, եթե նույնիսկ ուզենք, վասնպի զանոնք ընողը մենք չենք, և հետո, փոփոխելով շահ չունինք, եթե նույնիսկ կարենանք ալ, վասնզի անոնք կարելի եղածին չափ լավ են։ Տնտեսագետին ջանքը կը կայանա այս օրենքին խաղացած դերը գտնալ, և տերությանց ու անհատներու պարտքն է անոնց համեմատ կանոնավորել իրենց ընթացքը։

Բ. Այս օրենքներր հակառակ չեն մարդկային ազատության, ընդհակառակը արտահայտությունն են այն հարաբերությանց, որք ինքնաբերաբար կը հաստատվին ընկերության մեջ ապրող մարդկանց մեջ և ամեն տեղ, ուր մարդիկ հետևելով իրենց շահերուն զանոնք ազատ թողած են գործելու մեջ։ Արդ այս պարագայիս, անհատական այս շահերուն մեջ, երեվույթով հակասական, ներդաշնակություն մը կը հաստատվի, որ ճշգրտորեն բնական կարգը կը կազմե, որ խիստ գերադաս է արհեստական ամեն կարգադրութենե, զոր կրնա երևակայվիլ։

Գ․ Օրենսդրին դերը, եթե կուզե ընկերական կարգը և հառաջդիմությունն ապահովել, կը կայանա կարելի եղածին չափ ընդարձակել անհատական նախաձեռնությունները, ջնջել այն ամենը, որոնք կրնան արգիլիլ զանոնք, և արգիլիլ, որ մեկը մյուսին վնաս չհասցնե, հետևաբար տերության միջամտությունը պետք է տա իր անհրաժեշտ փոքր ինչը յուրաքսւնչյուրին ու նաև ամենուն ապահովությանն համար, մեկ խոսքով թողուլ, որ ըլլա (laissez-faire)։

Այսօրինակ ըմբռնողություն մը, հիրավի ոչ պարզութենե և ոչ մեծութենե կը պակսի, ճակատագիրը ինչ որ ալ ըլլա, գեթ տնտեսագիտությունն կազմակերպելու, ծառայելուն արժանիքը պիտի ունենա, և եթե օր մը ուրիշ վարդապետություններ հաջորդին իրեն՝ ան այս վերջիններուն հիմը պիտի մնա։