Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/236

Այս էջը սրբագրված է

թե այն՝ ինչ որ գիտես։ Պոլիս գնալեդ ի վեր՝ ըլլա՛ հիվանդությանդ, ըլլա ուրիշ վիճակիդ վրա՝ դեռ բան մը չես բացատրած։

Բարևներդ հիշեցի անոնց. անոնք պիտի պատասխանեն։

Աստվածաշունչին համար՝ Վերապատվելի Մեծավորը քեզի գրած պիտի ըլլա. աստվածաբան կտրեր ես․ այս տարի կրնանք մրցիլ միասին, դո՜ւ՝ աստվածաբանության օճանով (բառարան նայե) և ես..․ իմաստասիրութեան։

Դարձյալ կը գրես․ Մինչև որ իմ Ստորագրությունս (հատուկ անուն չէ, անշուշտ անունդ կարծեցիր գրել) չտեսնաս՝ գրքերս մեկու մը չտաս։ Լավ, անոնք խաղաղորեն կը ննջեն, զարթոնքը երբ որ կուզես արձակե, հոգ չէ։

Գրիդ և ոճիդ նմանությամբ անստորագիր քարտ մառի.․․ Ճենովայեն. վրայի պատկերը հեծելանիվ մըն էր․ ի՞նչ, այդ գործիքով, հանկարծորեն, Պոլսեն ճենովա՞ թռար՝ թե ինծի հետ խաղ կը խաղաս․ զվարճանալու պեաք ունիմ, շնորհակալ եմ, անով հանդերձ անհամբեր ալ եմ, որ քու շինած առեղծվածդ դու ի՜նքդ լուծես։

Կը խնդրեմ՝ դու ալ այսպես կատակաբան ոճով գրես ինծի, մելամաղձոտ Վենետկո մեջ մելամաղձոտ չըլլալու համար։

Ազնիվ հորդ և եղբորդ ջերմիկ ողջույններս։

Քեզի հաջողություն և քաջողջություն կը մաղթեմ,

եղբայրդ համբույրով
<Դ. Չպագքյարյան>


1904

9. ՍՄԲԱՏ ԴԱՎԹՅԱՆԻՆ

8 հուլիս, 19040 Վենետիկ

Հարգո Տեր,

Մեծարանքով՝ Ձեր քարտն ստացած։

Երջանիկ կը համարիմ զիս, որ գրեթե առաջին և աննշան մեկ քերթվածիս կարևորություն տվողներ կան եղեր։ Մեծ ծովի մը մեջ կաթիլս նկատի առներ շնորհակա՜լ եմ։