Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/272

Այս էջը սրբագրված է

ըլլալու համար (զորօրինակ՝ բազում—հույժ, ընդերք և այլն)։ Եվ աշխարհարարի մեջ գրաբար ձևեր չգործածելու համոզումս այս <առիթը> տված է մեջս, որ կար, մոլեռանդորեն կը հավասարի և կարծեմ «Սարսուռներու» մեջ հազիվ երկու բառի հանդեպ, որ հոգնակին եաց վերջավորի։ Թ-ով երբեք հոգնակի չկա, կը բարձումը կատարյալ բարբարոսություն Է, որ մեր երբեմն գրիչներ դեռ կընեն․․․ Թողունք նախդիրին հոլովներու <2 անընթ․> դեր <Հ բայներու> եալ վերջավորումների գործածական...։

<Դանիել Վարուժան>


34. ՌԱՖԱՅԵԼ ՊԱԶԱՐՃՅԱՆԻՆ

16 մարտ, 1906, Կանտ

Սիրեցյալ պ․ տ<ոգթոռ> Պազարճյան,

Ընդունած եմ Ձեր գրությունը, որ այս օրերուս մեջ սրտիս հմայքներեն մին կազմեց։ Աաշխատիք նյութական ապահով վիճակ մը ստանալ ու կաշխատիք կամ մտադիր եք միաժամանակ պատրաստել հոգեբ<անական> — իմաստ <ասիրական> conference մը․ այս կը հայտնե, թե արդեն Ձեր մեջն Է ապագայի անվկանդ կորիզը, կորիզ մը, որ իր մեջ ունի առողջ Ույժը կյանքի, ունենալով նաև անոր միսը իբր զորեղ նեցուկ. Ձեր ներսը նյութականի և բարոյականի այդ սերտ հոգը՝ արդեն կապահովե Ապագայի գերագույն ժպիտը։

Լուր կուզեք, սիրելի եղբայր, և ես պահելով հոգվույս լուրերը դեմ առ դեմ տեսության վայրկյանի մը, Ձեզ կը հաղորդեմ նախ գուժ մը, որ մինչև ցարդ գուցե իմացած ըլլաք, այն է՝ Դերենիկին քեռվույն սնանկությունը և իր եղբոր դրամի տեսակետով վնասված ըլլալը․ այս մասին Դերենիկը ինծի շատ տխուր շեշտով գրեր էր․ ջանացի զինքը սփոփել մատնանիշ ընելով միանգամայն այնպիսի հոգեբանական պարագաներ, որք կարող էին զինքը օրհասի մեջ ձգել։