Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/273

Այս էջը սրբագրված է

Ավելին կա․ երկու ամիս է, որ գրեթե ամեն օր Թրքաստանի հայերը կը սնանկանան. այդ պարագան արդեն շատոնց ուշադրությունս գրաված էր։ Ո՜վ բազմակողմանի հարվածներ․ պատճառը եթե մոտալուտ պայմաններն չծագեր, ես կարծեմ կոտորածի տարիներուն մեզ վաճառականներուն կրած վնասին մեջ հարկ է փնտրել։ Չարիք մալ։ Արդյոք «Անահիտ» չե՞ք ստանար․ ինծի իմաց տվեք, հակառակ պարագային կոպարկեմ։ Վրաս գրված քննագատությունները կուզեք։ «Շիրակը» է՛ն շատ գրած է իմ մասին և միշտ նպաստավոր և նույնիսկ վերջերս ալ կառաջարկե, որ թերթին աշխատակցիմ. բայց 2 ամիս է, որ դեռ չհրատարակվեցավ․ տեսնենք․ ես արդ կաշխատիմ ավելի պաամության, հաջորդ տարվան թողնելով իմաստափրությունը:

Միշտ Ձերդ
Դ. Վ.


35. ԲԱՌՆԱՊԱՍ ՊԻԼԵԶԻԿՃՅԱՆԻՆ

16 մարտ, 1906, Կանտ

Վերապատվելի Հայր,

Զեր խնդրանքին համեմատ շատոնց է ղրկած եմ «Սարսուռներեն» օրինակ մը՝ գինը, որ մեկ ֆրանք էր, դնելով կողքին։ Ստացա՞ծ եք․ չգիտեմ, քանի որ չեմ առած՝ իբր տեղեկություն Ձեր զայն ընդունելուն՝ ո՛չ դրամը և ոչ երկտողի ոևէ զեկուցում մը։

Եթե հատորիկը իր փոստի ճամբան խոտորած է՝ խնդրեմ իմաց տալիք՝ ըլլա՛ — եթե ուզեք — զայն ունենալու Ձեր փափաքը հաստատելով, ըլլա՝ ինձ տեղեկացնելու հաճույքին համար։

Մնամ հարգանքներով
                Ձերդ
                        Դանիել Վարուժան