Պ. Հ․ Թիրյաքյանի «Շահնամեի» այս մեկ կտորին թարգմանությունը ներդաշնակ գտա, բայց քիչ մը շատ գրաբարախառն և թույլ լեզվով․ բայց պետք չէ մոռնալ, որ արևելյան լեզուներեն թարգմանելը ավելի դժվար է արևմտյանեն։ Եթե հիշյալ պարոնը «Շահնամեն» ամբողջապես թարգմանե՝ քիչ մավելի ջղուտ և մաքուր լեզվով՝ իրավցնե պատվաբեր և անմահանալի գործ մը արտագրած պիտի ըլլա։ Ուղղաբերձ բազուկներով մեր Եվրոպա՜ աղաղակելը շա՛տ լավ, բայց քիչ մըն ալ մեզ և մեր դրացիները հարկ Է ճանչնանք։
...Չմոռնամ ըսելու որ Вarbier-ի «Jambes»[1], քերթվածները, և Hugo-ի «Chatiments»[2]—ները կարդացի. գրեթե երկուքն ալ միևնույն բնադրոշմն ունին. ուժով են և աղվոր, ունին հեգնության մը խառնված ցասույթի, որուն խորը միշտ գութը կանգուն Է։ Առաջինին մեջ հիանալի Է «Сиre»-ն[3] երկրորդին մեջ «Waterloo»-ն[4], և երկուքին մեջ՝ վսեմը:
Արդյոք Միսկևիչի գաղղիերեն թարգմանության մը հասցեն գ իտե՞ք, տեղյակ եմ, որ հոյակապ հանճար մըն է և կը փափաքիմ կարդալ։
Ձեզ կուղարկեմ քերթված մը «Անահիտի» համար և խնդրելով Ձեր կարծիքը, կը մնամ սիրալիր ողջույններով
37. <ԱՐՍԵՆ ՂԱՋԻԿՅԱՆԻՆ>
<Հայր Արսեն Ղազիկյան>
Ձեր նամակը ստացաճ. գոտեպնդող էր իր խրախուսանքը, քանի որ վարպետի մը գրչեն կը ցայտեր։ Ըրեք Ձեր դիտողությունները․