Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/282

Այս էջը սրբագրված է

մեր հին և նոր հեղինակներեն բավական բան թարգմանել՝ շատ օգտակար պիտի ըլլաք։ Գերմանիան մեզ չի ճանչնար՝ որչափ կը ճանշնան մյուս մեծ պետությունները. կը մտածեմ, թե այդ միակ միջոցը չէ՞ այդ շահախնդիր ազգը համակրության հակելու. սերը անմիջական ծնունդն է ծանոթության, եթե այս վերջինին ենթական է մանավանդ առավելությունները անձին։

Գալով իմ մասին՝ կաշխատիմ Ձեր ներշնչումեն գոտեպնդված։ Շատոնց է նոր բան մը չեմ դրած․ դասերս և նամակներս կը ճնշեն։ Վերջերս հազիվ ժամանակ գտա սկսելու քերթված մը «Անիի» վրա։ Մեծ արձակուրդեն վերջ հուսամ, թե նոր հատոր մը կը լրացնեմբոլոր հայրենասիրական: Անոր մեջ ջանացած եմ մեկ անկյունաքարը դնել հայ արվեստին Հիմակվնե տպագրությանը մասին մտատանջությունը առած է զիս։ «Սարսուռներուն» հրատարակման պատմությունը երկար է և ողբերգական. այդ ողբերգին առաջին արարվածը շահով կսկսի, վերջինը քահանայով կը լրանա։

Անցյալ օր Միլտոն կարդացի և «Ֆաուստն» ալ երկրորդ անգամ։ Առաջինին՝ երկրորդ և (ի՛նչ որ կը հիշեմ) իններորդ երդերը հրաշակերտներ են, մեկին մեջ քաոսին. մյուսին մեջ դրախտին լարերը ա՛յն աստիճան զորեղ հնչված են, որ մարդ անոնց զուգակշիռին հանդեպ ինքզինքը խավարի և լույսի արարչագործ հերձնումին գերագույն վայրկենին մեջ կը կարծե։ «Ֆաուստին» առջև կը լռեմ. եթե «Համլետի» մեջ Մարդուն կյանքն է երգվածը, «Ֆաուստին» մեջ Մարդկության կյանքն Է, կյանք մը՝ իր ամենամանր և ամենամեծ հոդվածներովը։

Մասնավոր լուր չունիմ հաղորդելու։

Հորմես ջլատիլ նամակներ կստանամ. սկիզբեն ի վեր դառն ու միանգամայն տհաճ դժդոհություն մը ցույց կուտա որոշած ասպարեզիս հանդեպ. այն դիրքին մեջ եմ, որ կամ հորս պետք է ծառայեմ, կամ հայրենիքիս. մինչ ցարդ վերջինն է ընտրածս. տեսնանք։ Մեկ խոսքով տխուր է ծնողքի այն մեծ Սերին հագուրդ չտալը։ Չերկարեմ։