Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/292

Այս էջը սրբագրված է

Ընդունեք, պարոն պրոֆեսոր, իմ անկեղծ և երախտագիտությամբ լի հարգանքը և զգացմունքները։

Պատիվ ունեմ, պարոն պրոֆեսոր, Ձեր խոնարհ ծառան լինելու։ Համոզված եղեք, պարոն պրոֆեսոր, որ մտավոր այն սերմը, որ Բելգիան տարածում է Ձեր շուրթերով, մի օր իմ արյան հետ կը հրամցվի իմ հայրենիքի բարօրությանը, որջ թեպետև ստրուկ է՝ շրջապատված թշնամիներով, սակայն միշտ ազատ է և ծաղկում է իր ըմբոստ զավակների <նվիրվածության> շնորհիվ։

<Դ. Վարուժան>


52. ՍՏԵՓԱՆ ՍԱՐՅԱՆԻՆ

9 հունիս, 1906, Կանտ

Սիրելի մեծ Հայր,

Դրամը ժամանակին ստացած եմ, երեքշաբթի երեկո կամ չորեքշաբթի առտու, շնորհակալությամբ։ Հսկողը կիմացներ, թե ինձ պիտի պրեք։

Բավական սպասեցի Ձեր նամակին, բայց հոգ չէ, որտեղ որ է դրամը կը բավե, թվականես երկու երեք օր վերջը ճամբա կելլամ, թեպետև դասերես մեկ-երկու հատը դեռ պետք էի քանի մօր շարունակել. հոգ չէ, վարժապետներու հավանությամբը կը մեկնիմ։ Ըլլա գրքիս ծախեն, ըլլա ամսավճարես քիչ մը իրարու վրա դրած էի զգեստի համար։ Կուզեի շենք շնորհք գալ հող, բայց ներկա ամսվան հոս անզուգած 12 օրվան պատճառավ ստիպված եմ այս փոքր գումարն ալ ճանապարհածախս քի սահմանել, աճապարելու պատճառ մը։

Հուսամ մնացածը կը կարգադրվի։ Հոդ գալս ես դեռ ոչ ոքի գրած եմ, եթե Դուք ալ աշակերտաց ըսած չեք, հանկարծադեպ մը կըլլա։ Ուղևորությանս համար խնդրելով Ձեր օրհնությունը՝ կը մնամ տեսության քաղցրությամբ

խոնարհ սան Ձեր
Դ. Վարուժան