Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/293

Այս էջը սրբագրված է

53. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

<9 հունիս, 1906, Կանտ>

Առ պարոն Չոպանյան,

Մեկ-երկու օրեն համալսարանի արձակուրդներու պատճառավ Կանտեն կը մեկնիմ Վենետիկ, եթե նամակ կամ «Անահիտ» ունիք ինձի ղրկելու, խնդրեմ ուղարկեցեք հետևյալ հասցեին։

Մնամ ձեռքի սիրալիր սեղմումով

Ձեր
<Դ. Վարուժան>


54. ՌԱՖԱՅԵԼ ՊԱԶԱՐՃՅԱՆԻՆ

2 հունիս, 1906, Կանտ

Սիրելի տոք<թոր> Պազարճյան,

Ձեր քարտն ստացած եմ։ Շնորհակալություն Ձեր ընդունելության խանդին՝ տեսության մտածումով։

Վաղը ճամբա կելլամ՝ որ է կիրակի։ Իմ հաշվով (ոչ վստահապես) երեքշաբթի առտու, կամ երեկո Ձեր մոտը կըլլամ։ Կուզեմ Միլան մնալ քիչ մը ժամանակ.․․ Դժբախտաբար Միլան տեսնելու համար երկար ժամանակ հարկավոր է։

Արդյոք պիտի գա՞ օր մը, յորում իբրև ուսումնասիրող ուղևոր անցնինք քաղաքներեն։ Երկու երկիր կուզեմ լավ ճանապարհորդել Հայաստան և Իտալիա, զգալու և մտածելու համար վերջինը զոհելով առաջինին։

Չերկարեմ։

Ցտեսություն, ունեցեք ձեռքի սեղմումի մը հույսը։

Կը մնամ տեսության քաղցրությամբ

Ձերդ
Դանիել Վարուժան