Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/300

Այս էջը սրբագրված է

գեթ բնութենեն առաջ Ձեր աշակերտաց մաղթանքը կա ու անկե առաջ՝ նախախնամությունը. Դուք քաջ գիտեք ասիկա։

Ես և Գրիգորը կաշխատինք, մանավանդ այս տարի. հանգիստ եղեք այս մասին, ընդունեցեք որդիական ջերմ մաղթանքներս

Սիրալիր ողջույններով
<Դ. Վարուժան>


60. ՍՏԵՓԱՆ ՍԱՐՅԱՆԻՆ

<23 — 25> նոյեմբեր, <1906, Կանտ>

Սիրելի մեծ Հայր,

Ամսույս 20-ին գրած Ձեր պատվական նամակը ստացա։ Կըսեք, թե ըստ բավականի ապաքինած եք, կը մաղթեմ կատարյալ առողջություն։

Կը ցավիմ, որ Ձեր կարողությունը գլխու վրա չի թույլատրեր համալսարանի ծախքին վճարման․ հոգ չէ, քանի որ Ձեր քով բարի կամեցողությունը չի պակսիր և անոնց քով՝ համբերությունը։ Կարելի է հետաձգել, բայց ոչ ամբողջովին․ առաջուց հարկ է փոքր, պզտիկ գումար մը վճարել 40 — 50 ֆրանք։ Վստահ եմ, թե այս փոքր կանխիկ հատուցումը երբեք արգելքի մը պիտի չհանդիպի՝ Ձեր նյութական վիճակը ինչ որ ալ ըլլա։ Մնացյալը վերջը․ շատ-շատ քանի մը ամիս հետո դարձյալ 50 ֆրանք, և այսպես հաջորդաբար՝ մինչև որ փակվի 250 ֆրանքի հաշիվը։ Եթե այս Ձեզ դյուրոլթյուն մէ՝ ինձ համար ուրախություն մը կըլլա, որուն համար երախտապարտ եմ և շնորհակալ անվերապահորեն և ճշմարտապես։

Փոխարե՞նը։ Ամեն ջանք կընեմ՝ ըլլալ պարծանք դաստիարակներուս, և օգտակար ազգին. ահա՞ պարտքս. գիտակցրեն կըսեմ և այս կը նկատեմ պարտքը բոլոր հայ երիտասարդության, մանավանդ անոնց, որոնց ծնողքը գրեթե ոչինչ ըրած են, բայց եթե ազգը, որուն անդամներովը զարգացած են և նյութականովը սնած։