Դարերուս կը հաճախեմ, քանի կը հառաջանանք՝ այնքան հմայք մը կստանան անոնք․ արդեն վարժարանին մեջ ծնած ուսման կորիզը օրեօր ներսս առողջ զարգացում մը կստանա։ Սորվելու, ուսումնասիրելու և ստեղծելու մղում մը յիս կը գոյանա․ ճիշտ է, տակավին տարտամ, տակավին տժգույն, բայց առողջ և հարաճուն։ Օր մը, երբ անոնք ավելի զորեղնան և ավելի բեղնավորին՝ գուցե երևակայությանս զանոնք իր ինքնուրույն սերմին հետ շաղվե և արտադրե։ Դեռ ինքզինքս հունտ մը կզգամ, գրեթե փոշի մը՝ խնամարկու ձեռքերե նետված ջերմ արեգակին և մայիսի անձրևի տակ․ անոր միջի սերմնատակը մաքուր է և զորեղ. պիտի չվիժի ան, ոչ, պիտի չուզեմ, որ վիժի, ահա այն ատեն ես իմ նպատակիս կը հասնիմ, երբ օգտակար ըլլամ ազգիս և խինդ՝ մշակներուս։
Գրիգորը բոլորովին առողջացած է․ ինչ որ առողջանալիք չունի, այն ալ տեղվույս խոնավ և մշուշոտ կլիման է, որ միշտ ամեն կազմություն տրամադիր կընե հիվանդանալու։ Բայց Գրիգորը բոլորովին անցուցած է տկարությունը, արդ մանավանդ զգուշավորությամբ ավելի կը կազդուրվի։
Կողջունե զՁեզ, համբուրելով սուրբ աջերնիդ՝ մաղթելով ինծի հետ առողջություն Ձեզ։
<ամսահաշիվ>
|