Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/302

Այս էջը սրբագրված է

61. ՍՏԵՓԱՆ ՍԱՐՅԱՆԻՆ

<17 դեկտեմբեր, 1906> Կանտ

Սիրելի մեծ Հայր,

Նոյեմբերի վերջը գրած նամակս կերկրորդեմ․ այս ամսվան դրամը չեմ ստացած դեռ և ոչ ալ 40—50 ֆրանքի կանխիկ գումար մը համալսարանին համար։

Ես կը հավատամ, որ Ձեր կամքին հակառակ արգելք մը ունեցած պիտի ըլլաք։ Բայց սաստիկ կը խնդրեմ՝ համենայն դեպս ջանայիք ուղարկել։ Ամբողջ 15 օր է անհամբեր կսպասեմ, բայց իզուր․ աչքիս մեջ մազ բուսավ, և ես դրամը չստացա։

Վերապատվելի Հայր. անծանոթ երկիր ըլլալուն՝ չէ կարելի ապառիկով ապրիլ. պարոն Գրիգորեն քիչ մը փոխ ըրած եմ. բայց ան ալ ինծի պես ամիսը ամսվան ապրող մեկն է։ Կը խնդրեմ վերջ դնեիք տարտամ վիճակիս և մտատանջություններուս։

Ձերդ խոնարհ
Վարուժան


62. ՌԱՖԱՅԵԼ ՊԱԶԱՐՃՅԱՆԻՆ

20 դեկտեմբեր, 1906, Կանտ

Սիրելի տոքթ<որ> Պազարճյան,

Քարտերնիդ առի․ ձեռագիրնին արդեն ուղարկած եմ հանձնարարյալ ապահովության համար։

Որքան շուտ պատասխանեմ՝ այնքա՜ն շուտ կը փոխարինեք, բայց ստեպ հետևյալ կամ նմանօրինակ բացատրությամբ (բացարձակապես չեմ կրնար ավելի գրել. ժամանակ չունիմ) կամ (թող որ դրամ ալ չունիմ այդ մասին)։ Արդ կարծեմ բնական կուգա, որ Ձեզ գրել ու ջանայի քիչ առիթ տալ, ուստի, առանց միջանկյալ քարաի մը շուտ սկսա Ձեր ձեռագրին պատասխանը գրել (որպեսպի Ձեզ առիթ ըլլա մի անգամ պատասխանել),