Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/304

Այս էջը սրբագրված է

Եթե մի օր, մի ժամ, մի վայրկյան
Շաղվիչն ըլլայի այս մեր խեղճ կավին
Քո ճակատդ անբիծ Գառոառի կունով
Կընեի, իր գիրն ոսկեղեն գրչով։


Հիմա ի՞նչ կընես հող։ Պիտի բաղձայի որ հոս գաս, բայց մի գուցե երկուքս ալ քաղցած մնանք, ու Սանտր հայոց գերեզմանատուն ըլլա։ Դերենիկ, ինծի ալ այս ամիս դրամ չղրկեցին․ պարտքով ապրեցա և հույսով։ Այս անգամ համալսարանը 250 ֆր․ կը պահանջե, առանց ատոր անկարելի է դասերու հաճախել։ Եթե այս գումարը հարեմ՝ գուցե քննություն ալ տամ․ հուսով եմ, որ կը հաջողիմ։ Ահա գրեթե քու վիճակդ, ես քու դժբախտությանդ մանրանկարն եմ․ և նամակես կը տեսնաս, որ քեզի պես զվարթ ալ եմ, մեկ փիլիսոփայական երևույթ կը կատարվի մեր մեջ, այս մերն է՝ բուն «Վշտի ծիծաղը»։

Դու եթե հայրենիք երթաս՝ Եվրոպա մը կը կորսնցնես, ես՝ տիեզերքը։ Կը հասկնա՞ս միտքս, հայորդի։ Ի լրումն աղետից, պ․ Պազարճիին հետ կռիվի բռնված ենք. երկուքս ալ ջղային․ նայինք ո՜վ կը հաղթե, այս մասին դեռ բան մը չգրես իրեն։

Գալով վարժարանին, Գարեգինին ըրածը լոկ քավություն էր կամ «յետս կոչում», ի՛նչ որ է, Աստված գործը հաջողե, եթե մինչև հիմա չհաջողեցավ, վասնզի բացի նշանին մեկ նամակեն, ուրիշ լուր չունիմ վարժարանեն։

Գրե։
Տյոքմեճիին շատ բարևներ։
Ընդունե համբույրներս

Դանիել

Հառաջիկային երջանիկ տոներ կը մաղթեմ ձեզ ալ, սիրելի Արամ և Տյոք։


64. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

23 դեկտեմբեր, 1906, Կանտ

Սիրելի պ․ Տոպանյան,

«Անահիտի» համար կուղարկեմ քերթված մը՝ գարնան