Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/308

Այս էջը սրբագրված է

Ուր հողմակած պիտի ծըլի վիշտն աղեկեզ:
Երգերն անոր պիտի պատմեն Սարսուռներ՝
Մարմնավարած իմ արյունես, շարժումես:

Մանավանդ վերջին երկու բացատրությունները Դուրյանի նշանախեց մը նմանություն չունենալն զատ, անոր հոգվույն ուղղապես հակառակ են։ Դուրյանը բնավ մեզ չէ ըսած, թե իր քնարը նոճիե շինած է և թե այդ նոճին բողբոջած է՝ ծծելով մահվան (կամ ավելի սովորական ըսելով) դիակներուն ավիշը։ Այն աստիճան այս հոծքը (բացատ) իր խառնվածքին տգեղ և անբանաստեղծական պիտի գար։ Բնությունը մեզ ամենուս ի սպաս դրած է․ բոլորս ալ իրավունք ունինք ամեն ներկ առնելու․ նմանապես նոճին, մրուրը, փթթումը, ջահը, նույն ավելի լայն ներշնչումը ունի ան, երբ ավելի մեծ թիվով ներկեր կընդշմարե ու կառնե։ Անձնականությունը կիրարկման մեջ է։ Դուրյանի տխրության շարժիչը նույն իր անձն է, իմինս՝ ուրիշները։ Դուրյան կողբա՝ իր չկրնար ժպտելեն, ես կողբամ՝ գութես և բարկութենես. Դուրյան կզգա բնությունը․

Լըսեց երկինք մեր ջերմ ուխտ
Աստղեր սրսկեց ի գորով,
Բնությունն եղավ պըսակիչ,
Մեզ պսակեց աստղերով:

Ես կը բացատրեմ զայն.

Սև նոճիե, փթթում մահվան ավիշի...

Դուրյան զինքը կը նկարագրե.

Եվ մինչև ցերբ թրթռան աղիք ցաված սրտիս և քնարի...

Ես զիս կը վերլուծեմ․

Երգերն անոր պիտի պատմեն Սարսուռներ՝
Մարմնավորած իմ արյունես, շարժումես..

Եթե ներելի է այս բացատրությունը՝ Դուրյան բնաբան է, ես՝ տարրաման։

Չերկարեմ։ Ես իմ մեջ ամենանուրբ ազդեցություն մը չեմ