Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/31

Այս էջը սրբագրված է

10. ԽԱՎԱՐԿՈԻՏ ՀՅՈԻՂԱԿԵ ՁԱՅՆ ՄԸ

(Ձմեռ)

Ձմեռը եկավ՝ եղանակը մեր վշտերու զայրացումին։

Իրերը կսարսռան, և այս սարսուռը իրերեն մարդերուն կանցնի։ Արևը կամփոփվի, և միջոցին մեջ հովերը կը մռնչենք որ է՝ կը մեռնի արևը և միջոցը կը հառաչե։ Երկինքը կը մթնե. անոր ճակտին մոխրագույն մշուշ մը կը կառչի, որ, նման դագաղի ծածկույթի մը, անծիր կապույտը աչքերե կը գողնա։ Չորս դին՝ ամեն մարդու հորիզոնը կը մոտենա, նայվածքը կը ճնշվի։

Ամեն կողմ մեծ խոժոռություն մը կը պատե․ իսկ վերը, երկի՛նքն է՝ ամենամեծ խոժոռությունը՝ ահագին և ահավոր։ Երկու ամպեր կերկննան, կերկննան, կստվարին, կստվարին, կը միանան, հայր ծայրի, կը փոթռտին, ուրիշ վիթխարի խոժոռություն մը կը կազմեն, որ ուղղակի աշխարհիս կը նայի.

— Աստված հոնքերը կը պռստե՜։

Ձյունը հատիկ—հատիկ կիյնա։ Աստղերը՝ ցամքած, մեռած գանկերուն սպիտակ մազերը բնության վրա կսփռին։ Միջոցին պաստառը ճերմակով, գորշով խայտաբղետ կը նկարվի, անծանոթ զգացումով մը կը խորհրդավորի։ Դատարկությունը կը լեցվի, կուռի և դեմքին անվայել ժպիտովը մեզի կը նայի միշտ․ անշարժ, միապաղաղ։

Ձյունը հատիկ—հատիկ կիյնա։

Յուրաքանչյուր ձյունի հատը սրտեց կաթիլ մը կը հալե, հոգվույս մեջ սարսուռ մը կը ձգե։ Ցավերուս հետ ցուրտ անծանոթին դեմ կեցած կերազեմ․ ապագայի անդունդին կը դառնա միտքս։ Հույսս ներսի դիս կը մարմրի, այսինքն շիթ—շիթ կը հյուծեմ։ Իրականությունը շուրջս պտույտքելով կը