Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/317

Այս էջը սրբագրված է

66. ՍՏԵՓԱՆ ՍԱՐՅԱՆԻՆ

25—26 դեկտեմբեր, 1906, Կանտ

Սիրելի մեծ Հայր,

Հ<այր> Քերոբե վարդապետի քարտն սեր կողմանե ստացած եմ. շնորհակալություն։ Անորոշ վիճակիս հույս կը ներշնչե․ չեմ տարակուսիր, թե կարելի եղածին չափ փութով կը մարմնավորեք զայն (ինչպես ըսած եմ ալ) կես մը պարտքով և կես մը ապառիկով անցուցի այս ամիսը։ — Ովսաննա՜։

Համբուրելով Ձեր սուրբ աջը
կը մնամ խոնարհ
Դ. Վարուժան


67. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՔԱՍԳԱՆՏԻԼՅԱՆԻՆ

28 դեկտեմբեր, 1906, Կանտ

Աիրելի Հայր Արիստ. վարդապետ Քասգանտիլյան,

Այսօր կ՝իմանամ թե տեսուչը Հայր Ստ․ Սարյան պաշտոնեն հեռացած է և Դուք այժմ Վարչության գլուխն եք։ Վերջերս տեղի ունեցած վարժարանին զաղփաղփուն վիճակը նույն դրության մեջ դրած էր զիս, քանի որ իբր ուսանող գոյությունս անոր հետ անմիջական կերպով հարակից է։ Ամբողջ ամիս մըն է ահա ոչ դեկտեմբերի 100 ֆրանք տակավին ամսավճարս ուղարկված է և ո՜չ իսկ համալսարանի 250 ֆրանք տարեկան վճարումը, որուն մասին տեսուչին դրած էի, և ինք խոստացած էր մաս առ մաս ուղարկելով՝ տարվան վերջերը այդ հաշիվը փակել։ Բայց ինչ որ ներկայիս զիս տարտամ և այս անծանոթ երկրին մեջ գրեթե վտանգավոր վիճակի կ՝ենթարկե՝ դեկտեմբերի ամսավճարիս հապաղումն է․ 50 ֆրանքի պարտք ըրած եմ և գրեթե 50 ֆրանքի՝ ապառիկ։ Տեսուչը մինչև ցարդ ինձ կը գրեր, թե տխուր պատահարներու պատճառավ համբերեմ մի քիչ. բայց ահա՜ ամիսն ելավ, և հանկարծ կը լսեմ