Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/319

Այս էջը սրբագրված է

Ձեզ պարզեր էի ներկա վիճակս և խնդրած էի, որ ամիսե մը ի վեր վարժարանեն ինձ ղրկված ամսավճարս շնորհքն ընեիք փութով ուղարկել։

Ո՛չ պատասխան ստացած եմ, ոչ գումարը։ Հոս, կյանքս օրեօր վտանգալից կը դառնա, մտատանջություններս դասերուս լքման պատճառ են։

Տանտերս ամեն օր ըրած ապառիկներս տեսնելով՝ կարող է կասկածներ հարուցանել և վճռական որոշման դիմել, և ընկերներս՝ փոխառական դիմումներուս այլևս երես դարձնեն։

Ահա հունվար, և ես դեռ դեկտեմբերի դրամիս կսպասեմ։ Կը խնդրեմ շոսո, ամենաշուտ անոր ուղարկումն հունվարյան ամսավճարին հետ միասին, կամ գլխու վրա երկտող պատասխան մը․ ես կը խորհիմ, թե եթե ժամանակ ունիք նկատողության <առնեք> զայդ, հակառակ պարագային, սիրելի Հայր, կատարյալ տագնապի և հուսահատության ենթարկած կըլլաք զիս, որ չգիտեմ ի՜նչ բանի կարող է հանգել։

Ընդունեցեք հարգանքներս և հին հիացումներուս հավաստիքը։

Դ. Վարուժան


69. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՔԱՍԳԱՆՏԻԼՅԱՆԻՆ

5 հունվսրր, 1907, Կանտ

Սիրելի Հայր

Արիստ․ վարդապետ Քասգանտիլյան,

Երբ Ձեր նամակն ստացա արդեն իսկ ջղայնությունս զիս մղած էր գրությունս շատ շուտ կրկնելու։ Կը ներեք։

Ձեր նամակը վրդովանքներս խաղաղեցուց, և ես զայն սիրեցի, ամեն բանե առաջ իր հմայքոտ ոճին մեջ՝ Ձեր հոգին։

Նախորդ տեսուչին խոսքը մի ընեք՝ գերահռչակ է իր տրամադիքական տեսարաններուն մեջ, անշուշտ երկրորդ saison-ը Եգիպտոս խաղալու գնաց, պիտի հաջողի՞—դժբախտաբար դիմակը աշակերտներուն ձեռքը մնաց և եղծամը՝ Վանքին։