Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/324

Այս էջը սրբագրված է

72. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՔԱՍԳԱՆՏԻԼՅԱՆԻՆ

16 հունվար, 1907, <Կանտ>

Սիրելի Հայր

Վերապատիվ Արիստ․ Քասգանտիլյան,

Ահա այսօր ստացա նամակ մը համալսարանեն, որ 250 ֆրանքի <ուսման> վճարումը անհապաղ պետք է հատուցանեմ։ Գնացի 6 օրվան պայմանաժամ խնդրեցի։ Անոնք համաձայնեցան։ Կը խնդրեմ փոստով ուղարկեիք այդ գումարը, առանց որո ինձ կարգիլվի այլևս դասերու հաճախել։

Հարուստ տերության մը համար՝ ինչպես է Պելճիքան, գուցե այս լույսի վաճառականություն ըլլա, բայց այս այսպես է։

Ես կաղաչեմ, որ դրամի այս խնդիրք անգամ մը կարգադրվի։ Դեռ հունվարի հաշիվս ալ չեմ ստացած: Կամաց—կամաց դեկտեմբերի վիճակիս կը վերածիմ։ Ես ջղայնոտ մը դարձա ամեն օր այս մտատանջությանց մեջ։ Կուզեմ հանգիստ սրտով աշխատիլ և քննությունիս մեջ ճերմակերես ելալ։ Եթե առայժմ վարժարանի վիճակը չի թույլատրեր այս պետքերուս․ խնդրեմ, սիրելի Հայր, հանձնեցեք այս խնդիրքս Վանքին և հանձնելեն ավելի ջանադիր եղեք անոր անհապաղ նպաստավորումին։ Կաղաչեմ։

Անհամբեր կսպասեմ Ձեր պատասխանին։

Հարգալիր ողջույններս Ձեր պաշտոնակից վերապատիվ վարդապետաց։

Ընդունեցեք ամենալավը զգացումներուս։

Հարգանքներս
Դ. Չպուգ. <քյարյան>

Հ. Գ․ — Եթե 250 ֆրանքը մեկեն անկարելի ըլլա վճարել, կարող եք առայժմ 100 ուղարկել և մնացածն ալ մինչև մայիս հետզհետե փակել․ խնդրեմ չմոռնաք նաև հունվար ամսավճարս։