Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/327

Այս էջը սրբագրված է

պատմությունը, այլ գրեթե օրը օրիի կատարված ազգային բոլոր շարժումներուն տեղեկագրությունը։

Իտալական ազատագրության մեջ նույնը կը գտնեմ։ Երբ ազգ մը գերի է և իր ամբողջ շրջագիծով կը տառապի, ընտանիքներու կղզիացյալ բարելավությունը գրական օգուտ մը չունի, զատ—զատ կայծեր են, որ իրենց ցրվածության մեջ ոևէ բոց չեն գոյացներ. երբ իրենց մեջ մերձեցումի, խմորումի և ավելի մեծ նպատակի մը ծառայելու գիտակցական կորիզը չէ դրած։

Այս ամենը Ձեզ կը գրեմ, վասնզի ինծի քաղցր է բացատրելու իմ վերջին իտեալս առաջին դաստիարակիս՝ մեկնելու համար նախ մասնաճյուղս, զոր ընտրած եմ և հետո հոգվույս մեջ, ընտանիքի թե ազգի պատկանելու այն հևիհև կռիվը, որուն երկար ժամանակե ի վեր ենթարկված եմ։

Առայժմ, մասնավորապես աշխատանքը և զարգացումն է որ զիս կառաջնորդեմ վաղը լերան վրա կա՛մ իտեալին առջև խունկ և կնարուկ, կամ խավարին մեջ ճակատագրեն լքված, էլի՜, էլի՜, լամա Սարաքթանի:

Չերկարեմ։

Ընդունեցեք սիրալիր հարգանքներս և եղեք քաջառողջ

Միշտ Ձերդ
Դ. Վ.


74. <ԵՐԱՆՈՍ ՏԵՐ—ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆԻՆ>

<Հունվար, Կանտ>

Սիրելի Երանոսին՝ իր ազնիվ, սիրելի կնոջ՝ Թորին՝ իր քով գալուն ուրախ լուրին առթիվ։

Սիրելի Երանոս,

Նոր տարին եկավ ու բերավ միասին Ձեր ազնիվ տիկինը