Այս էջը սրբագրված է
Խավար և անոթի՜․․․
Ցո՛ւրտ․․․
— Աստված մեզ սարսուռով կը պաշարե՜։
Մերթ մերթ արևը, հիվանդ աղջկան մը նվաղկոտությամբ՝ մշուշն անգայտ քողի մը տակեն դեմքը կը ցուցընե, պիշ-պիշ կը նայի։
Բնությունը իր հեղձուցիչ ճնշումին տակ քիչ մը շունչ կառնու։
Ձշուները արևուն այդ դյութող նայվածքին տակ կաթիլ— կաթիլ կը հյուծին․ օդին մեջ յոթը գույներուն անջատումները կը պլպլան։
Մարդկային և իրերուն աչքը աղաչանքով մը դեպի երկինք կը նայի։
Ձյունը տեղ-տեղ կուրծքը կը բանա․
— Աստված կը գթա՜ մեզի։
2 դեկտ. 1903