Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/337

Այս էջը սրբագրված է

բնության ո՛չ թե միայն զգացողությունս վարած են, այլ մտածման դատողուն կամք<ի>ս, և նույնիսկ մասամբ գիտակցության կարողություններուս, ամեն օր տարբեր ձև տված են ու տարբեր ձկտում։

Այսպեսով կը մտածեմ, թե դյուրին պիտի ըլլա մեկնել ըստ հարափոփոխ կլիմային նույն ազգերուն զարգացման բազմաձևությունը և քաղաքակրթության մեջ՝ նորագյուտ կարողությունը, քան թե տաք կամ ցուրտ, բայց ընդհանրապես կայուն կլիմա ունեցող ժողովուրդին։

Բայց զայն ամբողջովին վայելել մերժված է ինծի։ Գիրքը, որ գրասեղանիս վրա կը հսկե ապագային պատրվակով, զիս կը շղթայե աթոռին․ գարունը պատուհանես կը շնչեմ, որ չէ մաքուր և չէ կույս. գործատուններուն ծուխին մեջ պղծված է գարունս։ Դեռ երկու ամի՜ս ևս․․․ Ի՜նչ փույթ, թե ըղեղը թուղթերու մեջ կը քամվի, և սիրտը գրիչն ի վար կարունի, փողոտ հատորներուն մեջ հոգնությունը ի՜նչ փույթ․ Ամառը մե՜րն է։

Շնորհակալուրություններս շրջանավարտներուն և Ձեզ, որ թեպետ ուշ, բայց Ձեր այդ վերջին աշխատանքն ալ իրենց մասին՝ ապահով եմ, որ պտուղ տված է։

<Դ. Վարուժան>


83. ՌԱՖԱՅԵԼ ՊԱԶԱՐՃՅԱՆԻՆ

22 մայիս, 1907, Կանտ

Սիրելի պ. տոքթոր Պազարճյան,

Կը ցավիմ, որ պիտի չկրնամ առայժմ Ձեր նամակին երկար պատասխան մը գրել պետքերս ժամանակիս վրա կը ձևեմ։ Ամբողջ ձմեռը Պայրըն, Պոտլեր, էրազմ, Որատիոս և իմ սրտակից Ժ․ Ժ․ Ռուսոն կարդալն վերջ, ահա կը պատրաստվիմ քննությանց, մինչդեռ գրասեղանիս վրա անգամ մը ևս Վերթերը զիս կը փորձե։ Կընդունի՞ք, որ իմաստասիրությունն ընելու համար պետք է մասամբ ապրած ըլլալ և նախ ուրիշ