Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/363

Այս էջը սրբագրված է

106. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

2 <փետրվար>, 1908, Կանտ

Սիրելի պ․ Չոպանյան,

Չարչրկող «ցնցղատապ» մը արգելք եղավ ինծի՝ ժամանակին Ձեզի շնորհակալությունս հայտնելու «Պեշիկթաշլյանի» մասին, — սիրով նվիրված և սիրով ընդունված։ Երկը գեղեցիկ է ու մանավանդ հյութեղ։ Հիացո՜ւմս քննադատի Ձեր ձիրքերուն, որոնց վրա կավելցնեք հմտություններու պաշար մը։ Միթե՞ այդչափ Դուք բանաստեղծները կը սիրեք․ Ձեր քննադատությունը մերթ բացարձակ պաշտումի մը կը փոխվի. երանի՜ թե ան խեղճ Մկրտիչի ոսկրները գերեզմանին մեջ սփոփեր։

Այսօր ստացա նաև <Անահիտը>։ «Ջարդին» տառը գեղեցիկ է․ շատ սիրեցի։ Քանի մը տպագրական անկարևոր սխալներու վրա չեմ խոսիր։ Հետաքրքիր եմ, թե արդյոք հասարակությունը պիտի սիրե այդ երգը․ իր Արյունն է, զոր ջանացած եմ վերապրեցնել․ անե՜ծք գլխուս՝ եթե խորթացուցած եմ զայն։

«Արմենուհիին» մեջ կան, կըսեք, թերություններ և բավական շատ։ Երբ ազատ ժամանակ մունենամ՝ աչքե կանցնեմ անգամ մըն ալ։ Ձեր մատնանշած tirade[1]-ը որ ո՞րքան գուշակեցի հայ կույսերու Մարմնին ուղղված միջանկյալ մեկ երգն է՝ հակառակ Ձեր դիտողության, ինծի միշտ անքամահրելի կը մնա․ այդ պարզապես կանացի Մարմնույն ներբողիշ քանդակ մըն է։ Արդյոք չըլլա թե երկդիմի հասկցած ըլլաք՝ գուցե իմ արտահայտելու ձախավեր կերպիս պատճառավ։ Վերջապես այն իր տեղը միշտ լավ ագուցվա՛ծ դեռ ինծի կը թվի։

Ձեր հանձնարարած գրքերը սիրով պիտի կարդամ, թեպետև մեկ մասը կարդացած եմ արդեն, ինչպես մասնավորապես Le Conte de Lisle․ քերթվածները լավ տաշված են ու լավ երփնված։ Արվեստի կրթիչ վարպետ կրնա ըլլալ, որուն համար կը նշանակեք։ Բայց դժբախտաբար գրչին մեջ իր հոգին

  1. Հատվածը