Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/367

Այս էջը սրբագրված է

այս ամառ Իտալիա գրած եմ։ Չըլլա որ կարծեք, թե ամուսնացած եմ․ նաև մի համարեք, թե այդ քերթվածը բոլորովին մտացածին է։ Իմ՝ կյանքե ընտրած կտորներս ապահով եղեք, որ միշտ ապրված են, գեթ մասամբ, եթե ոչ չեմ գրեր, կամ չեմ կրնար գրել։ Ուրախ պիտի ըլլամ, եթե անոր հավնիք։

Bhartrihari-ին երեսագիրը կուտամ։ Իր սիրայիններուն մեջ ես կարծեմ մեր Գուշակին վրձինը կա՝ զգայնոտության և «պատկերներու հանդգնության տեսակետով։

Les stances de Bhartrlharl, trad. Par Paul Regnaud, Ernest Leroux Editeur[1].

Միշտ Ձերդ սիրով՝ Դ․ Վարուժան Հ․ Գ. Քանի մը գրավաճառներու գրած եմ «Ջարդի» մասին, և դեռ պատասխան չեմ ստացած.

Նույն


110. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

22 մարտ, 1908, Կանտ

Սիրելի պ․ Չոպանյան,

Ձեր քերթվածներն ընդունեցա շնորհակալությամբ և ուրախությամբ։ Ան Ձեր հոգվույն իսկությունն է, գանձն Է, զոր խանդաղատանքով քովս պիտի պահեմ։ Հոն անթիվ գոհարներ կան՝ մաքուր և վսեմ ծովու մը հատակեն դուրս բերված, որոնց մասին իմ գնահատումս բարձր Է։ Մեր ժողովուրդը պետք Է Ձեր վրա երկար մտածե ու երկար խոսի․ իսկ եթե այդ բանը պետք եղածին չափ չըներ ան՝ հանցանքը իր կուսակցականության մոլեռանդությունն է։ Ասիկա զիս կը զայրացնե, երբ անդին կը տեսնամ այսինչ կամ այնինչ դրոշակի պատկանող ոչնչություններ ուսերու վրա ամեն օր կը խնկարկվին իսրայելացիներու հորթին նման։

Երբ ամբողջ գիրքր կարդացի լմնցուցի, Ձեզ կարծես տեսա դեմ առ դեմ, Ձեր հոգին թեպետև տարբեր տարիներու մեջ մի

  1. Բարտրիհարիի քերթվածները. թարգմ. Պոլ Ռենոյի. հրատարակիչ Էռնեսա Լըբու։