Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/375

Այս էջը սրբագրված է

ալ սպասե իր քրմային լռությանը մեջ։ Բարևներս բոլորիդ: Քարտիս պատասխանեի և վերջին պատասխանիս սպասե։

Քույդ համբույրով
Դանիել


116. ԴԵՐԵՆԻԿ ՃԻԶՄԵՃՅԱՆԻՆ

17 հուլիս, 1908, Կանտ

Դերենիկդ իմ,

Վերջապե՜ս․․․ քանի մօրեն Ձեր քով եմ։ Տաք հրավերներեդ կը տեսնեմ, որ զիս երջանիկ պիտի ընես սրտիդ քովիկը՝ գերազանցորեն եղբայրական։ Այս երկուշարթի (20)-ին ճամբա կելլեմ Կանտեն, հոդ երբ հասնիլս չեմ գիտեր՝ գուցե չորեքշաբթի երեկո (7-ին)։ Քննություններս բոլորն ալ անցուցի, trenta рer trenta[1] մեր Արամին բացատրության համեմատ խոսելով։ Կեցցե՛ մարդկային կամքը։ Հուսամ, թե Իտալիա քիչ մը պիտի կազդուրվիմ Ձեր ընկերության ընտանեկան և ուրախ շրջանակին մեջ։ Առայժմ լավ եմ, ճամբորդության գալիք տաղտկությամբ միայն քիչ մը մելամաղձոտ։

L’arrivee incertaine attriste le depart.[2] Երկար ատեն է որ մուսայիս հրաժեշտ տվեր եմ․ հուսամ թե Ձեր եղբայրական հարկին տակ դարձյալ պիտի ամուսնանամ այդ դեղին մազերով աղջկան հետ։ Ցտեսություն, Հաղորդե բարևներս ամենուն․ կուգամ մտերմորեն գինիի բաժակս բախել իրենց բաժակներուն։

Դարձյալ ցտեսություն։ Եղբայրդ

Դ. Վարուժան
  1. Երեսուն երեսունի վրա, (այսինքն գերազանց)
  2. Անորոշ ժամանումը տխրեցնում է մեկնումը։