Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/385

Այս էջը սրբագրված է

անոր դալկահար սիրահարը բերկրանքե պիտի արտասվել տաք ապահովաբար։

Կսպասեմ անուշ լուրի մը։ Ձեզ հանդեպ ունեցած սերը, ուրկե նշանախեց միսկ չէ խախտած, Ձեր անունը որդիաբար հավիտյան պիտ գգվե։

        Հարգանքներով և սիրով
                      Դ. Վարուժան
Կուտամ հասցես․

Via Trincipa Amedeo 46, Torino Հ․ Գ․ ինչպես կանխավ գիտեք՝ այս տարի Ազոլո կուզեի անցնել։ Տեսուչը առաջարկս մերժեց՝ շատ ազնվաբար և իրմե անկախ պատճառներով, արդ գոհ եղա միայն Իտալիա գալով պ․ Դերենիկին քով, որ ինձ հանդեպ միշտ պատվական ընկեր մեղած է։

Միշտ Ձերդ
Դ. Վ.


120. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

4 հոկտ․, 1908, Կանտ

Սիրելի պ․ Չոպանյան,

Երբ ես այս նամակս կը գրեմ, հավանական է որ Դուք Պոլիս եք, Վոսփորի ափին, «Չամլըճայի զեփյուռին» հանձնած Ձեր մազերը և Ձեր երազները բոցաերիզ։ Հայրենի հողեն քի՜չ հեռու եք, և արդեն կզգաք այդ կարմիր հողին ընդերքներուն մեջ տրոփյունը դափնեպսակ հրճվանքին։ Երբ հոդ հաղթության ի պատիվ խմեք Վանի այգեստաններեն եկած գինին, բաժակին վերջի կաթիլին գոնե հիշեցեք օտար ամպերու տակ դեռ թափառող Ձեր բարեկամը, և այդ կաթիլը Ձեր մեջ սիրո նշխարքը պիտի խմորե։

Ես կը մաղթեմ, որ պարագաները Ձեզ տրամադրեն վերջնականապես այդտեղ ապրիլ և գործել։ «Անահիտը» իր ծրագրով անհրաժեշտ Է մեր մտային զարգացման մեջ. մանավանդ հիմա ազդեցությունը ուղղակի պիտի ըլլա ժողովուրդին