Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/387

Այս էջը սրբագրված է

Այս հատորը լույս տեսնե՝ պիա սկսիմ ասկե վերջ լոկ կյանքե գրել․ ահագին հեղեղ մը կայ ներսս, որ մինչ ցարդ հայրենիքի դիակներով թմբված էր։ Լարերս փոխելու վրա եմ։ Ձեր աշխատակից քուրմերուն հետ ես ալ պիտի գամ «Անահիտի» բագնին վրա գոհ բերելու սիրտս։

Ցտեսություն
        Սիրալիր ողջույններով, Ձերդ
                  Դ. Վարուժան

Tchlboukkear
rue Benard 31
Gand


121. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ

17 հոկտ․, 1908, Կանտ

Սիրելի Հայր

(գեր<ապատիվ> Հովհ. Թորոսյան)

Բավական նեղությամբ սպասելե վերջ ստացա 150 ֆրք․, որուն համար ընդունեցեք շնորհակալություններս։

Բայց չկրցավ միտքս հաշտվիլ վեր<ապատվելի> Հացունի վարդապետին գրածին հետ, որով կը ծանուցաներ, թե այդ դրամը միմիայն սահմանված է ըլլալու համալսարանի ծախուց իբր մեկ մասը, և մյուս մասը պիտի ուղարկե մոտերս։ Մասնավորապես կըսեր նաև, թե կանոն տրված է, որ (օգոս., սեպտ., հոկտ.,) եռամսյա արձակուրդի ամիսներուն համար Մուրատ—Ռափայելյանի ուսանողաց պիտի տրվի ասկե վերջ 200 ֆրանք՝ փոխանակ 300 ֆրանքի։

(Նախ հոս փակագծի մեջ ըսեմ, թե իմ արձակուրդս 3 ամիս չէ, այլ 2 ամիս և տասն հինգ օր միայն)։

Գալով այդ կանոնին, իբրև կանոն՝ անոր իրավունք չունիմ ո՛չ մեկ բան ըսելու։ Մուրատ-Ռափայելյանի մյուս ուսանողները, եթե իրենց օրինավոր կը թվի, զայն իրենց կարգին՝