Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/395

Այս էջը սրբագրված է

Ներeցեք ըսել նախ, թե Ձեր այս տողերը չհասկացա, ո՞ր ուսանողաց հանձնաժողովն է այդ, Մուրա՞տյան, թե Ռափայե՞լյան։ Գիտնալով, որ ասկե դեռ երկու ամիս առաջ Մուրատյան ուսանողաց հանձնածողովը Ռափայելյան ուսանողներու ոևէ աղերսը չէր լսեր և զանոնք կը ղրկեր ուղղակի վարժարան (ըստ Հայր Աթանասի մեկ նամակին գրած dans la qualite de secret[1] ուսանողաց ժողովի). ես կեզրակացնեմ, որ իբրև Ռափայելյան ուսանող իմ ճակատագիրս կախում ունի միայն վարժարանեն։

Արդ, վարժարանը մինչև ցարդ ամբողջապես ղրկած է իմ տարեթոշակս, ուստի Ձեր հաստատող բառերով «սովորություն մը կա բավական տարիներե նվիրագործված», ինչպե՛ս հիմա առաթուր կըլլա այդ նվիրագործված սովորությունը, երբ նույնիսկ ատիկա սովորություն ըլլալե առաջ իրավունք մըն է օրինավոր կերպով ուսանողական կյանքիս պահանջներեն բխած:

Մինչև հիմա, թե Հայր Արիստակեսի և թե Ձեր տեսչության ներքև զեղծում է՞ր ուրեմն, որ կը գործվեր, և հիմա՞ է, որ սկսան այդ հանձնաժողովները կազմվիլ, այդ նոր կանոնները դրվիլ, և այսպես անգթորեն բռնցի զարնել, էրել ուսանող մը, որ մինչև վերջ իր պարտքն ըրած է, և ուրիշ բան չէ ուզածը, բայց եթե իր ապրուստը, իր ապրուստին գինը ի գլուխ հանելու համար մտքին և սրտին սկսած դաստիարակությունը։

Թող թե ուսանողաց թոշակին նկատմամբ homogene[2] կանոն մը չէ կարելի դնել: Ըստ բնակած քաղաքին, ըստ համալսարանի տուրքերուն, ըստ ուսանողին ծնողաց նյութական կարողության այդ թոշակը փոփոխելի պետք է ըլլա։ Այդ մասին հաստատուն կանոն մը absurde[3] է, հազար անգամ absurde։ Բայց ի՜նչ կը նշանակե 200 ֆր. միայն սահմանել արձակուրդի ամիսներուն։ Արձակուրդի ամիսներուն մի՞թե ուսանող մը նվազ կուտե, նվազ կը շնչե, դաշտերո՞ւ մեջ կը

  1. Որպես գաղտնիք
  2. Միատարր
  3. Անհեթեթ