Թևերս ծալած կսպասեմ։ Հանձնաժողով է, դպրոցական ժողով է, որու որ է՝ ըսեք, որ քիչ մը պատվավոր և տրամաբանորեն շարժի, իմ տեղս եղող մեկը ուրիշ մտածում մալ պիտի ունենար — րըլլա՞ որ ոմն ի քահանայից դեռ թարմ ոխի մը թույնը տարածե։ Այս հանկարծական հարվածը որչափ որ պաշտոնական կուգա և Ձեր անբասրելի ձեռքով, բայց կասկածիս ներեցեք։ Ի՛նչ փույթ, չկա առյուծ մը, որուն ոտքին մեջ գեթ անգամ մը փուշ մտած չըլլա։
Կսպասեմ բոլոր ջղայնոտությամբս։ Ձեր վերջին պատասխանը ճակատագիրս պիտի որոշե, ո՞ւր է թե չգար վերցնել գոնե մինչ ցարդ գործելու հանդարտությանս, զոր դեռ հույսը ինծի կուտա։
Ընդունեցեք հարգանքներս,
124. ԹԵՈԴԻԿԻՆ
Սիրելի եղբայրակից
տիար Թեոդիկ,
Հնդունեցա նամակնիդ։
Բացի Ձեր բարեկամական տաք շունչեն, վայելեցի նաև գրական էջ մը՝ գողտրիկ կերպով գրված և անկեղծորեն ստորագրված։ Պիտի ջանամ բոլոր Ձեր հիացումները ի դերև չհանել․ անոնց արժանի ըլլալով ապագային միայն... իցի՜վ թե։
Ձեր ընտանեկան հարկը Պառնասին սալամարմարներովը կառուցված պետք է ըլլա, ուր կը հավաքվին մեր նոր Երազողները, կամ կայցելեն գաղափարի ջահին, զոր վառ կը պահեք հսկումներով և գուրգուրանքով։ Այդ սուրբ կրակին առջև, մուսաներու թոնիրի մը շուրջը պիտի ըսեի, զիս մերթ հիշելնուդ անհունորեն շնորհակալ եմ։ Ողջո՞ւյն Ձեր կրտսեր եղբորմեն,