Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/414

Այս էջը սրբագրված է

քանի մը ոտանավորներուս վրա Ձեր տված տեղեկություններուն համար։ Կը տեսնեմ, որ Ձեր մեջ միայն եղբայրակից մը գտած չեմ, այլ եղբայր մըն ալ։

Դանիել Վարուժան


138. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ

30 հունիս, 1909, Կանտ

Գերապատիվ Հայր,

Ընդունած եմ նամակնիդ։ Շնորհակալությունս Ձեր սիրալիր մաղթանքներուն: Ի՜նչ նշանակություն, թե քարտես մեջ խնդրական կետ մը կար։ Ճշմարիտը խոսելով խնդրական կետ չէր այդ. այլ իրավունք մուզելու ազնվամիտ ձև մը։ Մի՞թե բաղաքավարությունը չուզեր, որ նույնիսկ արդար պահանջ մը մարդ մարդավարությամբ ուզե։

«Ծուռ նստինք շիտակ խոսինք» եթե ժողովը այս կետին մեջ ալ շյուղեր որոնե և իր օրկողմը տաշե»՝ ճղճիմ հոգվո ավելի պերճախոս նշան տված պիտի չըլլա։

Ամեն պարագային ըսեմ իմ առարկություններս, զոր իրավացի նախազգուշությամբ կուզեք նախապես։

Ամեն ուսանող նշանակված և տարեշրջանս սկսելու համար Հայր Ստեփանի օրով առջի անգամ Կանտ մեկնած եմ հոկտեմբերի վերջին օրերը, այնպես որ դասերս ստիպված եղած եմ սկսել նոյեմբերի սկիզբը միայն։ Արդ, եթե տարեշրջաններուս նախաամիսը համարին ա՞յն, որում զիս արձանագրած են ուսանող և ի վիճակի դրած են համալսարան հաճախել այդ ամիսը նոյեմբերը կիյնա, ու այսպեսով ես իրավունք կունենամ հոկտեմբերի 100 ֆրանքով միատեղ՝ ուզել 300 ֆրանք:

Բ) Իսկ եթե համալսարանին տարեսկիզբը օրինավորապես բացող առաջին ամիսը նկատողության առնեն՝ այդ ո՛չ հոկտեմբերին մեկն է և ո՞չ ալ նոյեմբերը, այլ հոկտեմբերին 15—ը, վասնզի ընդհանուր կանոնով նույն ամսվան 15-ին է,