Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/415

Այս էջը սրբագրված է

որ կսկսին դասախոսությունները. ուրեմն այս հաշվով իրավունք կունենամ ստանալու 250 ֆրանք, 50 ֆրանքը հոկտեմբերի առաջին կեսին համար:

Այս քանին նկատմամբ ի՞նչ փաստ կ՜ուզեն, որ ուղարկեմ ես, կըսեմ իբրև մարդու խոսք, եթե կը փափաքին՝ թող համալսարան հեռագրեն և տեղեկանան։ Այդ իմ գործս չէ։

Հիմա գալով ինծի՝ ես ի հարկե պիտի ուզեմ, որ նոյեմբերը նշանակվի և նկատողության առնվի տարեշրջանի իբրև նախաամիս վարժարանին առաջուց նշանակածին, ու այս հաշվով ստանամ 300 ֆրանք:

Իսկ եթե կուզեք վերջին առարկությունս, վերջին փաստս ու վերջին պահանջս ա՛յն է, որ անհրաժեշտ պետքը ունիմ 300 ֆրանքի՝ փոխադրելու համար զիս և գրքերուս սնտուկը Եվրոպային մեկ ծայրեն մյուսը։ Հարկավ այս քանը իրենք ալ կրնան մտածել։

Վերջապես հաճեցեք շուտով ուղարկել տալ, որպեսզի հիմակվնե petite vitesse-ով[1] ճամբա հանեմ սնտուկս, որպեսզի նախօրով ինծի հետ Պոլիս ժամանի։ Սպասելով, որ այս հարցը չի քաշքշվիր և ապարդյուն բանակցություններով քննություններուս արգելք չի հանդիսացվիր,

մնամ սիրալիր հարգանքներով,
Ձերդ խոնարհ
Դ. Վարուժան


139. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ

19 հուլիս, 1909, Կանտ

Գերապատիվ Հայր,

Ընդունած եմ հունիսի ամսաթոշակս ինշպես նաև 100 ֆրք․ քննությանցս համար, որո համար խիստ շնորհակալ եմ։ Հուլիսի վերջերը քննություններս կուտամ և վկայականս առնելուս

  1. Փոքր արագությամբ