Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/423

Այս էջը սրբագրված է

avoir tes nouvelles, car je t’ai connu un de mes meilleurs amis, et celui de TArmenie. Tout a tol.

Daniel
<Թարգմանություն>
5 դեկտ., 1909, Սվազ

Իմ սիրելի Պիեր (Մաես),

Քեզ ուշ եմ գրում, գիտեմ, բայց ճանաչում եմ քո սրտի բարությունը. դու ինձ հեշտությամբ ես ներում․ դա բարեկամների պարտքն է։

Ես լավ եմ, բարեկամս։ Շրջապատված եմ մեծ սիրովն ծնողներիս և հայրենակիցներես սիրով։ Բայց արդյո՞ք դա ինձ բավական է։ Ո՛չ, այստեղ չունեմ համակողմանի ուսում ստացած ընկերներ։ Եվ զուր եմ փնտրում Գենտի բարեկամներիս, նրանց, ովքեր խոսում էին գիտության մասին, գրականության, թատրոնի և կանանց։ Նրանք բոլորը ստեղծում էին մի միջավայր, որն ինձ անհրաժեշտ էր։

Արդ՝ ես ամեն ինչ կորցրի՝ ի փոխարեն մի դժբախտ հայրենիքի։ Ինչպե՞ս ես, սիրելի Մաես։ Շատ եմ ուզում քեզնից լուրեր ունենալ, որովհետև քեզ ճանաչել եմ որպես իմ և Հայաստանի լավագույն բարեկամներից մեկի։

Քո Դանիել


1910

148. ԹԵՈԴԻԿԻՆ

<Հունվար, 1910>, Սվազ

Կարդացի «Sարեցույցդ», որուն ընդհ<անուր> տպավորությունը ցոլացած կը գտնեմ ճաշակիս հայելիին մեջ։ Չքնա՜ղ հանրագիտակ՝ ոչ միայն գր<ական> ու գիտ<ական> սեռերուն, այլ մաքրության և կոկկության բոլոր հատկությանց։ Անօգուտ կը համարեմ հաջորդին համար ատկե կատարյալը մաղթելու քեզի։

Դանիել Վարուժան

«Լուսաբեր գրախանութ»

ՍՎԱԶ