Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/424

Այս էջը սրբագրված է

149. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

16 փետր., 1910, Սվազ

Սիրելի վարպետ,

Ընդունեցա նամակնիդ։ Ի՞նչ նշանակություն ունի «Վենետիկ» քերթվածիս «Անահիտի» վերջին էջին վրա հրատարակելը։ Դժբախտաբար ներփակյալ ոտանավորն ալ ուշ կը ղրկեմ։ Լույս տեսնալիք հառաջիկա թիվին կարծեմ չհասնիր, — հոգ չէ՜, — հաջորդ երկամսյային մեջ կը հրատարակեք։

Պր. Վահան Մոսկոֆյանեն 10 ֆրանքը ես հոս կստանամ։ Կարծեմ առայժմ բաժնեգիներուն մեկ մասը միայն գանձած է։

«Ցեղին սիրտին» համար ո՞չ թե միայն շնորհակալ եմ Ձեր շնորհավորություններուն, այլ հպարտ իսկ եմ՝ լսելով Ձեր գնահատումը, ինչ որ ինծի համար թանկարժեք է, քան թե ուրիշ ո՛ևէ մեկունը։

Այլևս կը պատրաստվիմ ապրված կյանքեն միայն գրել և հյուսել նոր քերթվածներ անվերապահ արվեստով մը, որոնք պիտի կազմեն «Հեթանոս երգերուն» մասը։

«Հրաշքին աղբյուրը» մեկն է այդ սեռեն, զոր հղացած եմ Պարտիզակի Դեղընթան աղբյուրը այցելելն վերջ «Ազդակի» խմբագրությամբ։

Սիրալիր բարևներս
             Դ. Վարուժան


150. ՍԻՄՈՆ ԵՐԵՄՅԱՆԻՆ

<Փետրվար—մարտ, 1910>, Սվազ

Սիրելի Հայր,

Սիմ. վարդապետ Երեմյան,

«Դաշինքի» մեջ «Տեղին սիրտին» մասին Ձեր ըրած գրախոսականով վերջապես անգամ մըն ալ եկաք ապացույցը տալու բարեկամական Ձեր ոսկի սրտին և ադամանդյա զգացումներուն։ Շնորհակալ եմ ջերմապես։ Ի՜նչ մեծ բերկրանք ինծի