Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/425

Այս էջը սրբագրված է

համար։ Երբ գործս գնահատվեցավ Ձեր գրչեն և վրձնեն։ Մանավանդ այդ առիթով՝ Ձեր արթնցուցած Ազոլոյի հիշատակներս մեր կերած ողկույզներուն պես սիրտս ճմլեցին և անգամ մըն ալ գեղարվեստական այդ վայրերուն հայրենախտը բորբոքեցին մեջս։ Սվազ բնությունը ցամաք է, կյանքը՝ տխուր, և ես այժմ փոխանակ բանաստեղծություն ընելու հռետորություն սկսած եմ ընել հոս։ Ընկերաքաղաքական պայքարն ուր սկսած եմ փոթորկվի՞լ։ Հյուկոն մոռցած եմ և սկսած եմ Դեմոստինես կարդալ։ Օրհնեցեք զիս Ձեր բարեկամի անուշակ ձեռքեբով։

               Սիրովն՝
       Ձերդ Դանիել Վարուժան


151. ԳԵՐԱՍԻՄ (ԿԱՐԵՆ) ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ

3 մարտ, 1910, Սվազ

Մեծարգո պարոն

Գ․ Միքայելյան,

Կուղարկեմ քերթված մը՝ ըստ Ձեր խնդրանաց։ Կը խորհիմ, թե ուշ կը հասնի ան Ձեր ձեռքը․ պատճառը նա և Ձեր քարտին ինծի ուշ հասնիլն է։ Հաջողություն կը մաղթեմ՝ Ձեր ձեռնարկին և կը հուսամ թե «Գարունը» արդեն գարնան լույս կը տեսնե։

Հուսամ, թե ոևէ միջոցով ինծի կը գիտցնեք քերթվաֆին հրատարակված կամ չհրատարակված ըլլալը

Ընդունեցեք հարգանքներս

Դ. Վարուժան

Հ․ Գ․ — Մեկնած եմ գավառ և հասցես է․

Daniel Varoujan
ԲՐԳՆԻԿ — ՍՎԱԶ
Plrklnlk — Sivas