Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/433

Այս էջը սրբագրված է

Հ․ Գ․ Արդեն այս նամակս գրած էի, երբ Դերենիկեն ստացա նամակ մը՝ Վենետիկեն գրված։ Պիտի փութամ պատասխանել։ Խնդրեմ տոքթոր Պազարճյանի մասին ինծի տեղեկություններ հաղորդեիր և տայիր իր հասցեն։

Քույդ
Նույն


160. ԶԱՐՄԱՅՐ ԿԵԶՅՈԻՐՅԱՆԻՆ

10/23 սեպտ․, 1910, Սեբաստիա

Հարգելի տեր հայր

(Զարմայր ք<ահանա> Կեզյուրյան),

Ընդունեցա Ձեր նամակը և «Տաճարները»։ Ձեր բարեկամությունը վերստին գտնել երկար լռութենե վերջ որքան ուրախ առիթ, այնքան ալ տխուր է ինծի համար դժբախտ հանճարին մահվան պարագայով։

Թաղեցինք աչազուրկ Պատվելին․ ա՞յն, որ լույսը իր մեջը կը կրեր։ Շիրիմին մեջ մեկ ձեռքով ափ մը հող նետեցի իմ կողմես, և մեխակ ծաղիկ մը՝ Ձեր կողմանե։ Ան հետը տարավ իր դժբախտ օրերը. իսկ Ձեզի կտակեց լավագույն և երջանիկ օրերը, Ձեզի՞ և իր մատղաշ Արաքսիին։

Դուք կորսնցուցիք հայր մը և Սեբաստիան՝ իր լավագույն զավակներեն մեկը։ Երկուքդ ալ հավասարապես պետք ունիք մխիթարանքի, գիտեմ։ Սակայն խորհեցեք, որ իր հոգին և իր անունը սերունդե սերունդ պիտի ապրի, որքան որ հովերը թրթռացնեն աշուղական քնարներու լարերը լուսաբուխ, և որքան որ ճաճանչները թափանցեն ճակատները աստղապսակ գանկերուն։

Դուք չի լաք Ձեր հոր վրա, քերթողը չլացավ իր ալևոր պապուն վրա։ Երբ իր վերջին օրերուն մեջ իրեն ներկայացուցի քնարս, ան բարձրացուր դողդոջուն ձեռքը և մարգարեի պես օրհնեց անոր լարերը, այն ատեն տեսա, վշտագին Զավակ, որ անոր քայլ մը միայն կը պակսեր Աստծո մոտ հասնելու, և