Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/434

Այս էջը սրբագրված է

այդ քայլն ահա գերեզմանին վրայեն ըրավ։ Հարգա՜նք իր աճյունին և հարգա՜նք Ձեր արցունքին։ Խորհեցեք, թե Պատվելիին նման բանաստեղծներուն համար Մահը որս մըն է միայն, որուն իրենց մարմինը խայծ կուտա՝' իրենց հոգիով զայն հաղթահարելու համար։

Ձեզ վշտակցող
Դանիել Վարուժան


161. ԴԵՐԵՆԻԿ ՃԻԶՄԵՉՅԱՆԻՆ

5 հոկտեմբեր, 1910, Սվազ

Սիրելի Դերենիկ,

Վերջին նամակդ ընդունեցա. ուրիշ երկու հատ ևս ուղարկեր ես, անոնցմե մին ևս ստացա կարծեմ, կարծեմ․ վասնզի կյանքիս բոլոր տա<ռա> պանքներն ու չափազանց աշխատություններս գլուխս տարած են։ Մի՛ կասկածիր բնավ, որ քեզ մոռցած ըլլամ, այդ անկարելի է. դու սրտիս մեջ կը քնանաս, և հազիվ թե զբաղումներս օձիքս թող տան՝ դարձյալ աչքերդ կը բանաս և կը խոսակցիս մենավոր ժամերուս մեջ ամենեն անխառն զգացումներուս հետ։

Շատ ուրախացա՝ լսելով, որ նորեն Եվրոպա ոտք կոխեցիր։ Այդտեղ նույնիսկ տառապիս ալ տառապանքը կը բարձրացնե զքեզ, իսկ հոս գավառր, ո՛հ, Դերենիկ այստեղ բանաստեղծի տեղ չէ։ Հայրենիքն անուշ է, այո՛, բայց մեր հայրենակիցները գռեհկացած են լուծին տակ, ո՛ւր մնաց դասական հայությունը, ավերակներու աճյուններուն մեջ փնտրելու է զանոնք:

Ես հոս հազիվ հասա՝ տվին ուսուցչական պաշտոն մը։ Այժմ օրը 2 ժամ դասավանդություն ունիմ ու կստանամ 5 օսմանյան: Գործ մը՝ որ ապագա չունի, բայց... եղիցի կամք Հայրենյաց։

Նորություն կ՝ուզե՞ս կյանքես։ Ամուսնացա շատ տռամաթիք իրադարձություններե հետո։ Հոս տարի մը ապրեցա և վեպ վապրեցա։