Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/435

Այս էջը սրբագրված է

Մտքի և սրտի ինչ-ինչ հատկություններով օժտված օրիորդ մըն էր առածս՝ Արաքսի, զոր ես կը սիրեմ Արաքսիա կոչել, այժմ կյանքիս անբաժան ընկերն է։ Եթե Մուսաս է ան ըսեմ՝ ավելի ճիշդ խոսած կըլլամ, վասնզի կերևակայես անշուշտ, որ ես ներշնչող էակ մը միայն կրնամ ինծի կին առնել։

Այժմ ավելի բանախոսություններով կզբաղիմ, քան թե բան աստեղծությամբ․ թեպետ հզոր բեմախոս մը եղած եմ, սակայն միշտ քերթելը ավելի նախամեծար է ինծի։

Դերենիկդ իմ, կարելի է առաջիկա ամառ կնոջս հետ անցնինք Պոլիսայժմ կուսանիմ թուրքերեն. վերջապես ավելի՛ շահավոր ասպարեզ մը գտնելու համար, վասնզի, Դերենիկդ կամ կյանքը լիովին վայելելու է կամ անիծելու է բոլոր մեր աշխատությունները, որոնք խլեցին մեր առույգ հասակին բոլոր վարդերը։

Երբ կը տեսնվինք. դու ստեղծե այդ պարագան։

Նամակիդ մեջ կը տեսնվի, որ հարկադրված ես իտեալը երբեմն զոհել հանուն իրապաշտության։ Ապրի՜ս, Դերենիկ, չեմ հեգներ. այս նյութի աշխարհին մեջ ոչ ճառագայթ, այլ ժայռ ըլլալու է։ Կը մաղթեմ քեզի անխորտակելին։

Մնամ կարոտովդ տոչոր

Դանինլ Վարուժան


162. ՍԱՐԳԻՍ ԵՐԵՑՅԱՆԻՆ

<10> 23 հոկտ., 1910, Սվազ

Ազնիվ պաշտոնակից

(պ․ Ս․ Երեցյան),

Ձեր նամակն ու քերթվածներն ընդունեցա։ Մեծ հաճույքով կարդացի երկուքն ալ։ Եռանդն ու երազը զուգընթաց կնթանան Ձեր լարերուն վրա։ Ուրախ եմ, որ քերթվածներու քառամանյակ մը արդեն կազմած եք, բայց խորհուրդ մը (եթե կը թույլատրեք տակավին մի՜ հրատարակեք, բայց միշտ գրեցեք՝ մինչև որ Ձեր քնարը ըլլա բոլորովին ինքնուրույն: Մանավանդ