Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/438

Այս էջը սրբագրված է

Այստեղ Թորգոմ եպ<իսկոպոս> Գուշակյանեն փոխ․ առի Ձեր «Գեղարվեստի» Գ-րդ թիվը, որ սքանչելի պարունակությամբ հիացում պաաճառեց ինծի։ Կարդացի անոր մեջ Ձեր ինձ ուղղած երկտող նամակը, որուն կուգամ պատասխանել և սիրով կը ղրկեմ քերթված մը՝ անոր մեջ հրատարակվելու. սահմանված։

Սույն թիվին մեջ իմ «Ցեղին սիրտին» մասին եղած գրախոսականը ուրախացուր զիս, որուն առթիվ պարտական եմ շնորհակալ ըլլալ պր. Մարգարին՝ այդպես շքեղ հանդեսի մը մեջ պատված ըլլալուն համար Մուսաս։ Եթե նյութական անձուկ վիճակս ներած ըլլա՝ որքա՜ն պիտի բաղձայի «Գեղարվեստին» գոնե հաջորդ հրատարակվելիք հատորները ունենալ գրասեղանիս վրա՝ իբրև զարդ և իբրև թանգարան Գեղեցկին։

Մնամ հարգանքներով

Դանիել Վարուժան

Հասցես.
Daniel Varoujan
Ecole Armenienne,
Sivas (Turquie)


165. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

28 նոյեմբ., 1910, Սվազ

Սիրելի պ. Չոպանյան,

Անհամբեր սպասելե վերջ Ձեր շուքերուն՝ վերջապես ստացա նամակնիդ։ Կերևա, թե իմ նախապես գրած նամակս ձեռքերնիդ չէ հասած, որուն մեջ կը խնդրեի Ձեր լուրերը՝ չմտատանջվելու համար Ձեր երկար լռութենեն և կը հայտնեի իմ ամուսնությունս գավառի հայ աղջկան մը հետ, որ կը խորհիմ, թե զիս երջանիկ պիտի ընե թե՛ իր արտաքինով և թև հոգեկան և մտավորական ինչ-ինչ բարեմասնություններով։

Շատ վշտացանք՝ լսելով Ձեր հիվանդությունը. կը մաղթենք կատարյալ բուժում, զի Ձեր կյանքը թանկագին է բոլորիս համար։