Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/439

Այս էջը սրբագրված է

«Հրաշքին աղբյուրը» դարձյալ կուղարկեմ․ և կը մնամ խորին սիրով

Ձերդ
Դ. Վարուժան

Հ․ Գ. Ներփակյալ քերթվածները հեղինակին կողմե ղրկված են ինձի, որուն ճիշդ անունն է Լուդվիկ Մինասյան։ Կը խնդրեր ինձմե՝ գնահատման պարագային՝ հանդեսի մը ղրկելու զանոնք։ Ես ալ փոխադարձաբար Ձեզ կուղարկեմ, եթե սիրեք՝ հաճեիք հրատարակել ի քաջալերություն նորեկ քերթողին։

Նույն


1911

166. ԹԵՈԴԻԿԻՆ

<Հունվարի սկիզբ, 1911> Սվազ

Նորություններու թանգարան և ածու գեղաթույր ծաղիկներու։ Ճաշակավոր միշտ, այն պարսկական նկարեն գորգերուն պես, որոնք ամեն տարի կը վերանորոգվին իրենց շքեղությամբ և արժեքին մեջ։

Դանիել Վարուժան


167. ԴԵՐԵՆԻԿ ՃԻԶՄԵՃՅԱՆԻՆ

28 փետր․, 1911, Սվազ

Դերենիկ ջան,

Զբաղումներուս պատճառավ կարճ պիտի գրեմ։ Նամակդ ընդունած եմ։ Նախ խիստ շնորհակալ պիտի ըլլամ Guido Reni-ին գլուխգործոցին համար, որ այսօր մեր գլխուն վրա մտերմական սենյակին մեջ իր լուսասփյուռ արշավը կը կատարե։ Ըսեր ես, թե պարբերական մը պիտի հրատարակես։ Սքանչելի՜ ձեռնարկ, մանավանդ երբ ան պիտի պարունակե

Դ. Վարուժան
«Լուսաբեր գրախանութ» Սվազ