Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/441

Այս էջը սրբագրված է

առաջ։ Հիմը գրված է. պետք է խոհեմ քայլերով կանգուն բռնել զայն։ Անմիջապես ղրկե հոս (ներփակ հասցեիս) հրատարակված թիվերուն յուրաքանչյուրեն (20) օրինակ։ Ես չեմ խորհիր, թե երկար մնամ Սվազ. կուզեմ, որ գրավաճառ պ․ Չեքեմյանը գործակալ հաստատվի։ Սակայն ես պիտի բոլոր ուժովս աշխատիմ, որ այս ամուլ քաղքին մեջ գոնե 20 բաժանորդ ունենաս. (պ. Խոսրով Չեքեմյանը մեկ պայման ունի՝ որ է՝ իրեն ձրի ուղարկեր միշտ օրինակ մը. ահա բոլորը)։

Ես թեպետ ո՞չ ամեն թիվին, բայց գոնե ամիսը երկու անգամ կերևամ, մանավանդ թե կը խոստանաք փոխարինել), խոստում մը, զոր կընդունիմ այն պարագային միայն, երբ Ձեզի զրկանք մը չէ։ Վերջապես, Դերենիկդ իմ, բաղձանքս է որ խերթը երկայնակյաց ըլլա՛ թե ոչ բոլորս ալ ամոթով կը մնանք․ ուստի ջանա՛ առնվազն տարի մը թող ապրի, այս կսեմ առ երեսս մարդկան միայն, թե ոչ ես շատ ու շատ տարիներ կը մաղթեմ անոր։ Առայժմ մեկ քերթված կը ներփակեմ։ Դեռ առիթ կըլլա ղրկելու։ Արդյոք անցյալ տարի հրատարակած «Ցեղին Սիրտը» հատորս ունի՞ք հոդ։ Առայժմ ցտեսություն, պատեհ առիթի մը կը գրեմ։

Քույդ սիրով Դ․ Վ.


170. ՄԵՐՈԻԺԱՆ ՊԱՐՍԱՄՅԱՆԻՆ

6 հունիս, 1911, Սվազ, Բրգնիկ

Սիրելի

պր․ Մերուժան Պարսամյան,

Ընդունեցա Ձեր Anthologie-ի հարցարանը և վերջին նամակը, որուն մեջ կը հայտնեք թե գրական-գեղարվեստական հանդեսի մը հրատարակման պիտի ձեռնարկեք։ Երկուքն ալ սիրելի են ինծի, և հաջողություն կը մաղթեմ։

Թույլ տվեք ըսել, թե հանդեսին առանց փոխարինության պիտի չկրնամ աշխատիլ՝ բարոյական ու նյութական պատկառներով։ Ոչ թե Ձեր հանդեսին միայն՝ այլ ամեն հանդեսի և թերթի։ Այս որոշումս կը խնդրեմ, մանավանդ կը պահանջեմ,