Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/443

Այս էջը սրբագրված է

արտոսրներով օծված։ 1909-ին արդեն Բրգնիկ եմ, կարոտյալ ծննդավայրս, ուր ահա կը գտնվիմ երկու տարվո չափ՝ նվիրված ավելի ժողովուրդին, քան թե Արվեստին։ Գյուղեն ժամ մը հեռու է Սեբաստիան, և ամեն օր կերթամ հոն՝ Ազգ․ Արամյան վարժարանին մեջ ընելով ուսուցչություն հայերեն ու ֆրանսերեն լեզուներու և տնտեսական ու սահմանադրական գիտություններուն։ Ամենեն ավելի վրաս ազդած են Վենետիկ և Ֆլանտրան, մին՝ իր գույներով ու մյուսը՝ իր իրապաշտ վարպետներով և բանվորական եռուզեռով։

2․ Երկասիրություններս են. — «Սարսուռներ» (Վենետիկ, Ս․ Ղազար, 1905)․ — «Ջարդը» առանձին տետրակով (Փարիզ, հրատարակություն «Անահիտի», 1906)․ — «Ցեղին սիրտը» (Կ․ Պոլիս, 1909, հրատարակություն «Արծիվ» գրավաճառանոցի)։

3․ Թերթերու աշխատակցություն. — «Բազմավեպ», «Անահիտ», «Շիրակ», «Ռազմիկ», «Ազդակ», «Ազատամարտ», «Հող-Դար» և այլն։

4․ Հրատարակելի գործեր. — «Հեթանոս երգեր», «Հացին երգը», «Դյուցազնավեպեր»։

5․ Ծածկանուն. — Վարուժան։

Հ․ Գ․ — Կը խնդրեմ Аnthologie — մեջ ինձմե ի՛նչ կտորներ որ դնել ուզեք նախապես ինծի հայտնեք. կը փափաքիմ, որ այդ կտորներու ընտրությունը իրարու հետ համախոհությամբ ընենք։ Կը ցավիմ ըսել, թե քովս լուսանկար մնացած չէ։ Այս տարվան Թեոդիկի տարեցույցեն կամ «Գեղունիեն» եթե առնեք՝ ի՞նչպես կ՝ըլլա։

Մնամ սիրալիր բարևներով
Դ. Վարուժան


171. <«ՀՈՂ—ԴԱՐԻ» ԽՄԲԱԳՐՈԻԹՅԱՆ>

15 հունիս, <1911, աստ>

Ալիքսան էֆենտի Պալապանյան իր գյուղին՝ Բրգնիկի Վարժարանին նվիրած ըլլալով մեկ տարվան «Հող-Դար», կուգանք