Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/444

Այս էջը սրբագրված է

մեր խորին շնորհակալությունը հայտնել իր այս օրինակելի հայրենասիրության։

Ի դիմաց Բագրատունյան վարժարանի հոգաբարձության

Դ. Վարուժան


172. ՄԵՐՈԻԺԱՆ ՊԱՐՍԱՄՅԱՆԻՆ

3 հուլիս, 1911, Բրգնիկ

Ընդունեցա «Շանթը», ինչպես նաև նամակնիդ։ Կիսամսյան հաջող է, մաքուր և բավական ընդարձակ։ Ամենեն ավելի գովելին՝ իր մեջ ճանչցված և կարող գրիչներ ունենալն է, շավի՜ղ մը, ուրկե կը մաղթեմ, որ միշտ ընթանա։ Պատկերներեն ամենեն հաջողը էտկառ Շահինինն է, իր ուսումնասիրությամբ՝ Ատրուշանի կողմանե. բախտ մըն է էտ․ Շահին են քանի մը գիծ հրապարակելը։ Կը շնորհավորեմ և կը մաղթեմ Ձեր այդ աղվոր կիսամսյային երկար կյանք։

․․․Նախ «Գեղեցկության արձանը» հրատարակեցե՛ք «Շանթի» մեջ։ Մի՛ մեղադրեր, որ այդքան կարևորություն կնծայեմ այդ հնչյակին, պատճառը նախ՝ չտպագրված ըլլալն է, երկրորդ հավակնությունն ունիմ անոր մեջ դրած ըլլալ արվեստ և միտք, երկուքն ալ բյուրեղացած իմ արյունովս՝ այդ քանի մը տուներուն մեջ։ Գալով վարձատրության խնդրին, համեստ կը գտնենք, եթե ըսեմ, թե քերթվածի մը համար (մեծ՝ թե փոքր) որոշած եմ կես օսմ<անյան> ոսկի, իսկ էթյուտի կամ դյուցազնավեպի մը համար՝ մեկ օսմ․ ոսկի։ Թերևս «Գեղեցկության արձանս» այդ վարձատրության համար փոքրիկ՝ գտնեք․ բայց չեմ տարակուսիր նաև, որ ավելի որակը կորոնեք, քան ավելորդ մրոտումները։

․․․Իմ նախընտրություննե՞րս։ «Ցեղին սիրտեն»՝ «Թիապարտները», «Հաղթողը» և «Դյուցազնի մը սուրինը»՝ հետևյալ սրբագրությամբ. 4-րդ տունին 4-րդ տողին մեջ փոխանակ խաչելու՝ պիտի ըլլա խազերու. 7-րդ տունին 1-րդ տողին մեջ փոխանակ ոճիրի՝ պիտի ըլլա ոճիրե: Հետո «Խաբված