Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/449

Այս էջը սրբագրված է

ընդարձակ ուսումնասիրությո՞ւն է Ձեր փափաքածը։ Մնամ սիրալիր բարևներով՝ Ձեր եղբայրակիցը

Դ. Վարուժան


177. ԹԵՈԴԻԿԻՆ

15 մայիս, 1912, Թոգաթ

Դանիել Վարուժանեն իր սիրելի բարեկամին՝

Թեոդիկին ողջո՜ւյն

Պարտական եմ քեզի, սիրելիս, պարտական եմ խոսքեր, զոր երկար ժամանակ պահեցի սրտիս մեջ և պատառ մը թուղթ չգտա կարծես՝ զանոնք ծրարելու համար։

․․․Կը հուսաս զիս այդտեղ տեսնել այս ամառ․ իցի՜վ թե։ Բայց կաշկանդումներ շատ ունիմ, շատ ցավեր, որոնք զիս հոս կը գամեն դեռ. «Երբոր բացվին դռներն հուսո»․․․։ Եվ հուսով կը հուսամ, թե հուսո դռները պիտի բացվին օր մը։ Երջանկության հավատքս չէ մեռած տակավին. սիրտս կը բաբախե, և ինչ որ կը բաբախե՝ կրնա խայտալ նաև։ Հիրավի հայրենախտեն վերջ՝ մարդ կրնա եղեր Վոսփորախտ ալ ունենալ Եղիային պես։ Կարոտցա ափունքները, զորս լուսնակը կը կամրջե իր ծփանուտ ցոլացումովը։

Այս անգամ քեզի մտերմիկ քերթված մըն ղրկածս, աղջկանս վրա գրված, զոր մեզի հաճելի եղած է կոչել Վարուժնակ, հակառակ իր բուն անունին, որ Վերոնիք է։ Հայրական առաջին երգս «Տարեցույցիդ» կը նվիրեմ։

Միշտ քուկդ
Դանիել Վարուժան


178. ՊԻԵՐ ՄԱԵՍԻՆ

Le 17 juin 1912
Tokat

Mon cher Pierre, Maes

J’al deja regu ta lettre. Les nouvelles que tu m’as donnees sur la bonne ville de Gand et sur les amis, me remplirent d une extreme joie.