Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/453

Այս էջը սրբագրված է

չէ՞, երբ միաժամանակ թե՛ սիրում են քեզ, թե՛ ծախսերդ հոգում։

Թատերախաղս դեռ չեմ սկսել գրել։ Թատերախաղ գրելուդ առաջ մարդ պետք է շատ ապրած և շատ տառապած լինի։ Սա է իմ կարծիքը այս խնդրի շուրջ։

Չոպանյանը առաջվա պես Փարիզում է։ «Անահիտ» հանդեսը դադարել է լույս տեսնել դրամական նեղության պատճառով։ Այժմ ես աշխատակցում եմ գրեթե բոլոր հայկական հանդեսներին և վճարվում խմբագիրների կողմից։

Ուզո՞ւմ ես մի քիչ քաղաքականությունից խոսեմ։ Արդեն գիտես, որ Թուրքիան սահմանադրական երկիր է։ Մամուլն ազատ է։ Իմ ուզածն էլ արդեն հենց դա էր։ Տրիպոլիի պատերազմը ինձ չի հետաքրքրում, պայմանով, որ չավարտվի Թուրքիայի մասնատումովն, որովհետև մենք հիմա լավ ենք իսլամների հետ, և երկրի մասնատումը աղետաբեր կլիներ Հայաստանի ապագայի համար․ մենք դրանում համոզված ենք։

Սիրելի Պիեր, հայտնիր Ժոզեֆին, որ ես ցանկանամ եմ ունենալ նրա նոր հրապարակումները, եթե կան, և որ ես իրեն մեծ առաջընթաց եմ մաղթում։ Կուզենայի նաև լուրեր ունենալ Շառլի և Պիրենի մասին։ Շատ գոհ կլինեի, եթե ինձ մի քանի տող գրեին։ Ես հաճախ եմ մտածում նրանց մասին․ նրանց հիշատակը թանկ է ինձ համար։ Շատ գոհ կլինեմ, եթե տեղեկություններ հայտնես Շառլի ամուսնության վերջին իրադարձությունների մասին․ գրիր մանավանդ, նա երջանի՞կ է, թե՞ ոչ։

Շնորհակալ եմ ուղարկածդ փոքրիկ լուսանկարին համար, որը կպահեմ որպես թանկագին հիշատակ։ Բավական գիրացած ես երևում նկարիդ վրա։ Վստահ եմ, որ գավաթներով Օդընարդի գարեջուր ես խմում, և իհարկե նաև իմ կենացը։ Ինչպե՞ս եմ ուզում խմել ձեր բելգիական գարեջուրը, որի նմանը մենք այստեղ դժբախտաբար չունենք։

Ինձ հրավիրում ես Գենտ՝ մի ցուցահանդեսի առիթովն, որը բացվելու է ձեր սիրելի քաղաքում։ Սրտանց շնորհակալ եմ, թեև դժվարանում եմ նման մի ճամփորդություն ձեռնարկել։ Ամեն պարագայում, կինս նույնպես ցանկանամ է մի անգամ