Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/454

Այս էջը սրբագրված է

գամ լինել Եվրոպայում, և վաղ թե ուշ, հուսով եմ, այդ հարցը կլուծվի՝ համաձայն իմ սիրելի խարտիշուհու ցանկության։

Գլըճյանից ոչ մի լուր չունեմ։

Հենց որ առիթ ներկայացավ՝ կստանաս լուսանկարս։

Ցտեսություն, սիրելի Պիեր, և հավատա իմ անկեղծ սիրուն։

Դանիել Վարուժան


1913

179. <ԶԱՐՈԻՀԻ ԳԱԼԵՄՔՅԱՐՅԱՆԻՆ>

23 փետրվար, 1913, Բերա,
Ս․ Գր. Լ. Ուսումնարան,
Եեշիլ փողոց, թիվ 1,

Ազնվափայլ ատենապետուհի
ազգ․<ային> ուսանողներու նպաստամատույց
խնամակալության,

Իբրև նախկին ուսուցիչը պր. Հարություն Սերայտարյանի և բոլորովին ծանոթ մը իր թշվառ կացության՝ պատիվ ունիմ անարժանաբար ես ևս վկայել իր խնդրագրին մեջ տված տեղեկությանց ճշգրտությանը մասին։ Կը խնդրեմ մասնավորապես, որ իր թախանձանքը չմերժվի՝ վստահ ըլլալով, որ իր բարեմասնությամբը ապագային օգտակար անհատ մը պիտի ըլլա ազգին և արդյունավոր պիտի կացուցանե սեր կողմե իրեն եղած թանկագին օժանդակությունը։

Մնամ հարգանքներով
Դանիել Վարուժան


180. ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ

27 մարտ, 1913, Պոլիս

Մեծահարգ տիար Գ․ Լևոնյան,

Ստացա Ձեր «Գեղարվեստի» մասին ըրած հայտարարությունը,