Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/455

Այս էջը սրբագրված է

որով կը հրավիրեիք զիս ևս՝ այս վերջի թիվին աշխատակցելու։ Հայր Մկր․ Պոտուրյան ևս նույնը կըսեր ինծի՝ հաղորդելով միանգամայն Ձեր սիրելիության բարևները։

Ազնիվ պարոն, քաղցր է ինծի պատասխանել Ձեր հրավերին ներփակ քերթվածիկովս։

Միայն մի քիչ ցաված եմ Ձեզի հանդեպ այն պատճառավ, որ (Ձեր վճարման խոստումով իսկ՝ ինչ որ նշանակութենե զուրկ է ինձ համար) ասկե առաջ ալ աշխատակցած եմ գեղանի «Գեղարվեստին» Դուք մի քիչ խորունկ մոռացումով գուցե՝ անոր և ոչ իսկ մեկ թիվը ինծի ուղարկեցիք։

Կովկասում Թորգոմ սրբազան Գուշակյանի ըսած եք, թե անկե ինծի ղրկած եք. ես ոչինչ չեմ ստացած. կամ այն է՝ որ «Գեղարվեստը» ինծի մատչելու համար զիս շատ տգեղ կը գտնե, կամ այն՝ որ ճանապարհում անիկա կառևանգվի՝ ինչպես առհասարակ բոլոր գեղանիները Տաճկաստանի մեջ։

Ահա Ձեր հանդեպ ունեցած իմ գանգատս այսչափ է․ և կարծեմ քիչ մը իրավունք պիտի տաք ինծի

Մնամ սիրալիր բարևներով
Ձերդ

Դ. Վարուժան

Հ․ Գ․ Զգուշությամբ կոխեցեք Հայրերուն նվիրական կղզին՝ Ձեր ամեն մեկ քայլը կրնա հանճարի մը աճյունին հանդիպիլ և իմ փոխարեն — կը պաղատի՜մ — Ալիշանի շիրմաքարը անգամ մը ևս համբուրեցեք, և ապահով եղեք, որ մարմարիոնին անբծությունը Ձեր շրթներուն տակ՝ սրտիս պես պիտի բոցավառվի։

Նույն
Constantinople, Рeга
Rue Jechii №1.