Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/462

Այս էջը սրբագրված է

պիտի ըլլ և ընթերցողներուն համար՝ անակնկալ բերկրանք մը։

Խորունկ սերս Ձեր մասին՝ թող պարտադրե Ձեզ։

Մաղթելով Ձեզ քաջողջություն և խնծիղ

մնամ սիրալիր բարևներով
Դանիել Վարուժան


192. ՎԱՐԴԳԵՍ ԱՀԱՐՈՆՅԱՆԻՆ

26 մարտ, 1914, Պոլիս, Ս․ Գրիգոր
Լուսավորիչ վարժարան

Ձեր նամակը ստացած եմ։ Ճիշդ է, որ անձամբ ծանոթ չենք իրարու, բայց երբ գրողները կը կարդան մեկզմեկու գրվածքները, կը խորհիմ, որ իրարու հետ քիչ մը հաղորդակցության մեջ կը մտնեն։ Այսպես եղած պիտի ըլլա մերն ալ։ Թող թե երբ Ձեր պատվական հայրը վերջերս Պոլիս եկավ, խոսեցավ ինծի Ձեր վրա, ըսավ, թե ինչպես ասպարեզ իջած էիք արվեստս պաշտպանելու համար այն ճղճիմ քննադատության, կամ լավ ևս ամբաստանության դեմ, զոր բանաեղծ, թեև կարող թատերգակ Շիրվանզատեն կը շպրտեր երեսիս աչքերը փակած։

Այդ մասին Ձեր դրածները անձամբ կարդալու առիթը չեմ ունեցած, և այս պատճառ մը չէ, որ ներկայիս չհայտնեմ Ձեզի իմ շնորհակալություններս։

Իմ մասին ատենախոսություն մը պիտի ընեք, ազնիվ եք։ Այդ առթիվ կուզեք ունենալ իմ հրատարակություններս, անոնք, որ Ձեզ անծանոթ են։ Ավելին չունիմ, ինչ որ թված եք, ամբողջ է, բացի «Հեթանոս երգերեն»՝ առնված «Հարճին» ֆրանսերեն թարգմանութենեն, զոր կուղարկեմ Ձեզի այս թղթաբերով։

Կուզեք կենսագրական մի քանի գիծերս։ Կը ցանկանամ Ձեզի գոհացում տալ։ Կըսեք կյանքս մինշև 1902 թ․ Ձեզի՝ ծանոթ