Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/473

Այս էջը սրբագրված է

ե. Եթե ծանոթագրություններում հիշատակություն չկա ինքնագրի մասին, նշանակում է՝ այն չի պահպանվել կամ չի հասել մեզ։

զ. Կրկնություններից խուսափելու նպատակով բնագրերում, ինչպես նաև չպահպանված կամ մեզ լհասած նամակների բաժնում հիշատակված անձնանունները, տեղանունները և պարբերականները խմբավորված են համապատասխան բառարաններում։ Դիցաբանական ու աստվածաշնչական անունները բացատրված են ծանոթագրություններում, հանրածանոթ տեղանունները (Վան, Աթենք, Վենետիկ և այլն) զանց են առնված։ Ներկա հատորի բնագրերում հանդիպող հայագիր օտար, բարբառային և դժվարհասկանալի բառերը բացատրված են առանձին բառարանում։