սկսվում է ընդօրինակաւթյունը և շարունակվում «Ծաղկեփունջի» լրացուցիչ թերթերում (Լ № 24, էջ 43—44)։ 23-րդ թերթը աջ անկյունից փոքր—ինչ պատռված է ու մաշված, այդ էակ պատճառով մի քանի բառեր չեն կարդացվում (դրանք նշվում են բազմակետերով)։ Ստեղծագործությունն անթվակիր է, բայց «Ծաղկեփունջում» զետեղված լինելու փաստը ցույց Է տալիս, որ հեղինակված է Կ. Պոլսում, Քաղկեդոնի Վենետիկի Մխիթարյանց Վարժարանում ուսանելիս՝ ամենայն հավանականությամբ 1902-ի առաջին կիսամյակում։
Տպագրվում է առաջին անգամ։
Խորհրդածություններն արդյունք են Քաղկեդոնի վարժարանում Վարուժանի ուսումնառության տարիների (տես № 1 նամակի № 3 ծանոթագրությունը)։
1. «Տրովատորեն» իմ խիստ սիրած կտորս—խոսքը իտալացի կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդիի (1813—1901) «Տրուբադուր» օպերայի մասին է։
2. ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ՄԵՋ
(էջ 11)
Պահպանվել է երկու օրինակիր՝ ԳԱՔ, ԴՎՔ, Լ № 24, էջ 1 — 2 և № 39, էջ 7—12։ Առաջինը ընդօրինակված է անծանոթ անձի ձեռագրով, համառոտված տարբերակ է և զետեղված է «Ծաղկեփունջ կամ Բրգնիկցիի մը նվագները» ժողովածուում, վրան կարմիր ու կապույտ մատիտով ուղղումներով։ Երկրորդ օրինակն ընդարձակ է։ Սկզբից մինչև ութերորդ պարբերության 9 խորշակը կորզեց այդ կոկոնն իր մայրենի վարդ գրկեն և երիթամած նետեց այս մահաբույր փոսին մեջ» նախադասությամբ ավարտվող հատվածը դարձյալ ընդօրինակված է ուրիշի ձեռագրով, իսկ մնացյալը ինքնագիր է։ Զետեղված է աշակերտական տետրում։ Թվագրումից երևում է, որ հեղինակված է Կ. Պոլսում՝ Քաղկեդոնի Վենետիկի Մխիթարյանը վարժարանի Զ կարգն ավարտելուց (1902, 30 հունիսի) մի քանի օր առաջ։
Տպագրվում է առաջին անգամ աշակերտական տետրից (74 36)։
1. Սողոմոն (մ․ թ․ ա․ 965—928) — իսրայելա-հուդայական թագավոր, Վայելել է իմաստունի համբավ։ Նրան են վերագրվել Աստվածաշնչի մի քանի հատվածներ («Երգ երգոց», առակներ և այլն)։
2. «Ունայնություն ունայնութեանդ, ամենայն ինչ ընդունայն է» — ժողովող. Ա․ 2։
3. ԵՂԵՐԵՐԳ
(էջ 16)
Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ 16, № 6 — 6ա։ Գրված է աշակերտական տետրում։
Քվագրումից երևում է, որ հեղինակված է Կ. Պոլսից Վենետիկ տեղափոխվելուց