Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/476

Այս էջը սրբագրված է

(տե՛ս № 5 նամակի № 8 ծանոթագրությունը) մի քանի օր անց։

Տպագրվում է առաջին անգամ։

Գրված է Հակոբ վարդապետ Իսավերտենցի մահվան (1962, օգոստոդի 15(28) առիթռվ։

1. Մեր անզուգական Նահապետին — ակնարկված է Ղևոնդ Ալիշանը։


4. Է ՏԱՌԸ ՄԵՐ ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻՆ ՄԵՋ

(է 17)

Ինքնագիրը՝ ԳԱՔ, ԳՎՖ, № 43, Էջ 2—3։ Զետեղված է աշակերտական տետրում, որի անվանաթերթն է՝ Տետր հայերեն լեզվի, Դանիել Չապուքյար 11 փետր. 1903: Ինքնագրի վրա կապույտ մատիտով արված են հեղինակային մի քանի ուղղումներ, որոնք հաշվի են առնվել բնագիրը պատրաստելիս։

Նույն տետրում են ամփոփված գրողի «Պտույտ մը մեր դասարանին շուրջը», «Ստվերին մեջ», «Ստվերներ», «Վերակենդանություն» ստեղծագործությունները, այլ անձի ձեռքով գրված «Տաղաչափական» խորագրով մի մշակում, ինչպես նաև «Վիպերգներ» ընդհանուր վերնագրով ինքնագիր նշումներ (տե՛ս այս հատորի «Հավելված» բաժինը)։ Բոլոր այս նյութերը՝ անթվակիր են, բայց տետրի թվագրումից կարելի է հետևեցնել, որ գրված են Վենետիկում, Մուրատ-Ռափայելյան վարժարանում ուսանելու երկրորդ տարում։

Տպագրվում է առաջին անգամ։


5. ՊՏՈԻՅՏ ՄԸ ՄԵՐ ԴԱՍԱՐԱՆԻՆ ՇՈԻՐՋԸ

(էջ 19)

Ինքնագիրը՝ ԳԱՔ, ԴՎՖ, № 43, էջ 3ա—5ա (Տե՜ս «է տառը մեր այբբենարանին մեջ» ստեղծագործության ծանոթագրությունները)։

Տպագրվում է առաջին անգամ։

Վերհուշը վերաբերում է Քաղկեդոնի Վենետիկի Մխիթարյանց վարժարանում Վարուժանի ուսումնաոության (1898—1902) տարիներին։

1․ Գլուխս հիդրա մ՛է — հունական դիցարանության մեջ հիդրան բազմագլուխ օձ էր։ Երբ նրա գլուխներից մեկը կտրում էին, փոխարենը աճում էին՝ երկուսը։ Փոխաբերաբար խորհրդանշում է թշնամական այնպիսի ուժ, որի դեմ պայքարելը խիստ դժվար է։

2. Դիոգինյան լապտերո՜վ կորոնեին — հույն փիլիսոփա Դիոգենեսը (մ. թ․ ա․ 14-րդ դար), ինչպես պատմում է նրա կենսագիր Դիոգենե։ Լաերտացին, մի անգամ ցերեկով շրջել է լապտերով) ասելսվ. «Մարդ եմ որոնում»։ Արտահայտությունը փոխաբերաբար նշանակում է ճշմարտություն, այլասերված հասարակության մեջ իսկական մարդ որոնելու եղանակ։