Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/477

Այս էջը սրբագրված է

3․ Ձեր վրա Փորթուգալ փաշաներու, Պեշիկթաշլյաններու, Հեքիմյաններու, Թերզյաններու գանկերը... խոկալն-ակնարկված է այն փաստը, որ Միքայել Փորթուգալ փաշան, Մկրտիչ Պեշիկթաշլյանը, Սրապիոն Հեքիմյանը և թովմաս Թերզյանը նույնպես ուսանել են Կ. Պոլսի Վենետիկի Մխիթարյանների վարժարանում։

4. Ապողոնի արդարության նետը — հունական դիքարանում Ապոլոնը (Ապողոն) արևի, պատանեկության, բանաստեղծության, երաժշտության, արվեստների աստվածն էր։ Արև-Ապոլոնի ճառագայթները ոսկյա նետեր էին, որոնք խոցում էին թշնամիներին։


6. ՍՏՎԵՐԻՆ ՄԵՋ

(էջ 22)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 43, էջ 6 — 6ա։ (Տե՜ս «է տառը մեր այբբենարանին մեջ» ստեղծագործության ծանոթագրությունները)։

Տպագրվում է առաջին անգամ։

1. Մյուեզզին (թրք.) — մահմեդական աղոթարար, աղոթքի հրավիրող։

2. Կոստանդնի քաղաքը — այսինքն՝ Կոստանդնուպոլիսը, որը հիմնել է հռոմեական կայսր Կոստանդին Մեծը՝ 324-ին։

3. Երեք կարգ պարսպով պալատը — նկատի ունի սուլթանական պալատը՝ Յլդըզ քյոշքը։

4. Անոր, որ սենեկին ստվերներուն մեջ կը թալթլի — ակնարկում է սուլթան Աբդուլ Համիդ Բ-ին։


7. ՍՏՎԵՐՆԵՐ

(էջ 23)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 43, էջ 7 — 9 (Տե՜ս «է տառը մեր այբբենարանին մեջ» ստեղծագործության ծանոթագրությունները)։

Տպագրվում է առաջին անգամ։


8. ՎԵՐԱԿԵՆԴԱՆՈԻԹՅՈԻՆ

(էջ 26)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 43, էջ 9ա — 10 ա։ (Տե՜ս «է տառը մեր այբբենարանին մեջ» ստեղծագործության ծանոթագրությունները)։ «Նմանողաբար» նշումը հուշում է, որ փոխադրություն է, սակայն ո՞ր հեղինակից, մեզ անծանոթ է։

Տպագրվում է առաջին անգամ։

Ինքնագրի վրա սև մատիտով կատարված ուղղումներից երևում է, որ հեղինակը սկզնապես տեղայնացրել է նյութը, Գաղղիա (Ֆրանսիա) բառի փոխարեն գրել է Հայ սատան, Լուի Նաբոլեոնի գահը արտահայտության փոխարեն՝