Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/481

Այս էջը սրբագրված է

հազիվ կեցավ, նավակ մը նետու եղա. առաջին անգամն էր, որ հունական մայրական հողին վրա ոտք պիտի դնեիէ։ Ձեռքս նավակին եզերքեն կախած, իբրև անջինջ... փառահեղ անդունդները օրհնեի, ալիքներուն հետ սկսա խաղալ՝ երբեմն ջուրին ամբողջ զովությունը և հեշտանքը զգալու համար աչքերս կը փակեի, երբ մատերս հանեցի ալիքներեն, փրփուրը անոնց ծոցրին վրա ակնթարթի մեջ հալեցավ. գուցե անցյալին <1 անընթ.> խորհրդանիշ կղզին, ուր քաղաքը կառուցած է, ինձի երբեք իր անցյալ ճոխության տպավորությունը չըրավ։ Կանանչություեը, զոր հողին ակոսները և փոքրիկ ծործորները կը ծածկե զինքը, ծովուն գույնը ունի կարծես։ Այս այն երջանիկ շրջապատող կղզին է, որուն եզերքներեն ժամանակին փյունիկեցիները իրենց վաճառականությամբ մեղր ու կաթ կը հոսեցնեին։ Հոս էր, ուր Ոդիսևս իր արկածալիր ճամբորդության ժամանակ Ալսինիոս թագավորեն ընդունելության գտավ․ հիշեցեք այն, թե արքային գուստրը ի՜նչ փափկանկատություններով ընդունեցավ ինքը, նախ խորամիտ հերոսը, հիշեցեք, թե ի՞նչ ընծաներով զայն բեռնավորեցին և ի՛նչ նավերով զայն ճամբա դրին վերստին դեպի իր ապառաժյա Իթակեն։ Անցյալին մեջ Գորֆուն մեզ կը ներկայացնեն իբրև ամենեն ծաղկած և վաճառաշահ կղզին։ Գորֆուցիները գրեթե բոլոր իտալերեն գիտեն, պատճառը Վենետկո հասարակապետության տիրապետությունն եղած է անոնց վրա։ Թուրքը այդ կղզիին չէ տիրած բնավ, ժողովուրդին հոգին առավել կամ նվազ զերծ պետք է համարել ստրկեցնող տարրե։ Գալով հին հիշատակներուն՝ շատ կանգուն բան կարելի չէ գտնել հոն, խաչակիրները, վենետկեցիները, անգղիացիները կողոպտած են անկե շատ բաներ, սյուներ, գերեզմաններ և արձաններ, որոնք բնիկ հողին վրա, այն լույսին ներքով, որով սնած հանճարը իրենց ծնունդ տվավ, ավելի գեղեցիկ և տպավորիչ պիտի ըլլային անշուշտ։ Թանգարաններուն մեջ ինչ որ արձաններ կան՝ որոնց առջևե կանցնինք հնախոսի հետաքրքիր և անկարեկիր <2 անընթ,>, մինչդեռ անցյալին այդ բեկորները, ավերակներուն ամայության մեջ իրենց չորցած փոշիներուն համար մեր աչքերեն ի՜նչ արցունքներ պիտի քամեին և զիրենք շրջապատող տեսարաններուն և հնագույն իրերու զորությամբ ինչ դարերուն մեջ պիտի ընկղմեին մեր սիրտը, որուն տարիքը և արժեքը հիշատակներով կարելի է չափել միայնտ»։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Հայ գրականություն», 1911, օգոստոսի 1/14, թիվ 11, էջ 11 — 13, ապա՝ Երկեր, 1946, էջ 351 — 355, Երկեր, 1984, էջ 447 — 451։

Գրության ստույգ թվականը հայտնի չէ։ Ուղեգրությունը հավանաբար վերաբերում է 1909-ի ամռանը, երբ Վարուժանը Եվրոպայից վերադառնում էր Կ. Պոլիս։

Տպագրվում է առաջին հրատարակությունից։

1. Նավը իր ետև թողուց Վենետիկը — Վարուժանը Վենետիկից մեկնել է 1909-ի հուլիսի 18/31-ին իտալական «Մոնտենեգրո» շոգենավով (տե՛ս № 142 նամակը)։